Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ քանդակագործի «Տրանսֆորմացիա» -յի ներսը հարմար է մտածելու համար

02.28.2019

Իր հայրենի քաղաքի համար ինքնատիպ և հետաքրքիր քանդակ է ստեղծել Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում ապրող և ստեղծագործող արվեստագետ Դաշի Նամդակովը: Այստեղ շուտով կայանալիք Ուսանողների համաշխարհային ձմեռային ունիվերսիադայի նախօրեին բացվել է նրա կերտած «Տրանսֆորմացիա» քանդակը: Այն տեղադրվել է Սիբիրի դաշնային համալսարանի գլխավոր մասնաշենքի մերձակայքում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Այս ստեղծագործության վրա արվեստագետն աշխատել է ավելի քան մեկ տարի:

«Տրանսֆորմացիա»-ն խորհրդանշական արձան է, պատրաստված է բրոնզից, սակայն դիտողին թվում է որ այն ստեղծված է հսկայական մեծության գլաքարերից:

Այս արվեստի գործը պատկերում է տարբեր մշակույթներ ներկայացնող առանձին դետալներ՝ փարավոնի դիմակի առանձին հատվածներ, հնդկական աստվածների արձաններ, տառեր...

Հեղինակը խոստովանել է, որ այս գործն ստեղծելիս ներշնչվել է տարածաշրջանի բնության և Ենիսեյ գետի գեղեցկություններով:

«Սա Կրասնոյարսկն է: Սա հայտնի ժայռե Սյուներն են: Մենք ձգտել ենք, որպեսզի այս աշխատանքը առավելագույնս նման լինի քարի...»,- նշել է Դաշի Նամդակովը:

Քանդակն, ընդհանուր առմամբ կշռում է 8 տոննա: Այն դիտելի է ոչ միայն արտաքինից, այլև ներսից: Կարելի մտնել այդ ստեղծագործության մեջ, նայել շուրջ բոլորը, նույնիսկ նստել:

Քանդակագործը կարծում է, որ «Տրանսֆորմացիա»-յի ներսն ուսանողների համար շատ հարմար վայր է մտածելու համար:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 124 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170