Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

243-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ

03.05.2019


Ռուսաստանի պետական ակադեմիական Մեծ թատրոնն իր 243-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ բեմադրել է Անտոնին Դվորժակի «Ջրահարսը» հայտնի օպերան: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Այն առաջին անգամ բեմ կբարձրացվի վաղը՝ մարտի 6-ին:

«Ջրահարսը» Դվորժակի ամենահայտնի օպերան է: Նշանավոր կոմպոզիտորը այն գրել է 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին՝ ժողովրդական լեգենդների հիման վրա:

Օպերան բեմադրել է ռեժիսոր Տիմոֆեյ Կուլյաբինը, որը Մոսկվա է տեղափոխվել Վագների «Թանհեյզեր» օպերայի աղմկահարույց բեմադրությունից հետո:
Քննադատների կարծիքով «Ջրահարսը» Դվորժակի ստեղծած 10 օպերաներից միակն է, որը մշտապես կատարվում է աշխարհի տարբեր բեմերում: Լիբրետոն նրան է առաջարկել չեխ բանաստեղծ, դրամատուրգ և Պրահայի ազգային թատրոնի ռեժիսոր Յարոսլավ Կվապիլան: Այս պատումը հայտնի է հնուց, հանդիպում է տարբեր ազգային ֆոլկլորներում: Այս լեգենդի հիման վրա է իր հայտնի հեքիաթը ստեղծել նաև դանիացի գրող Անդերսենը:

Կոմպոզիտորն օպերան գրել է 1900թ.-ի ապրիլ- նոյեմբեր ամիսներին: Առաջին անգամ բեմադրվել է 1901թ.-ի մարտի 31-ին Պրահայի Ազգային թատրոնում և ունեցել է հսկայական հաջողություն:

Սյուժեի համաձայն Ջրահարսը սիրահարվում է արքայազնին և ցանկանում է մարդ դառնալ: Բայց այդ երազանքին հասնելու համար նա պիտի համրանա, իսկ եթե արքայազնընրան դավաճանի, ապա նրանք երկուսն էլ պետք է մահանան: Ջրահարսը համաձայնվում է այս պայմաններին և վերածվում է մարդու և շուտով ամուսնանում է արքայազնի հետ: Սակայն վերջինս ձանձրանում է Ջրահարսի համրությունից և սկսում է ակնհայտորեն հետաքրքրվել օտարական մի իշխանուհով: Այս դավաճանությունը Ջրահարսին վերածում է թափառող կրակի: Չար ուժը նրան առաջարկում է փրկություն, սակայն դրա համար պետք է մարդկային արյուն հեղվի: Ջրահարսը չի համաձայնվում և մերժում է այդ առաջարկությունը:

Իր սխալը հասկացած արքայազնը վերադառնում է և աղաչում է, որ Ջրահարսն իր դավաճանությունը ների: Սակայն վերջինս բացատրում է, թե ինչու էր ինքը համր, իսկ իր հետ առաջին իսկ հպումից արքայազնը կմահանա: Դա չի վախեցնում տղամարդուն: Նա համբուրում է կնոջը և մահանում նրա ձեռքերի մեջ:

Ջրահարսը կրկին վերադռնում է իր ջրային աշխարհ:

«Իմ մոտեցումը «Ջրահարսին» շատ սուբյեկտիվ է: Դա, հավանաբար, նաև շատ լավ է: Նախ, որ այս երաժշտության մեջ շատ գեղեցկություն կա: Ոչ միայն «գեղեցկություն» իմաստով, այլև սյուժեի և երաժշտական նյութի համաչափության: Սա շատ համոզիչ պարտիտուրա է, որը ստիպում է ոչ միայն հիանալ Դվորժակի մեղեդիով, այլև հավատալ հերոսների զգացմունքներին, որոնք երգում են բեմում: Սյուժեն նույնպես, արտաքին ֆոլկլորայնությամբ հանդերձ, շատ ռոմանտիկ է»,- նշել է բեմադրության ռեժիսորը:

Պրեմաիերային ցուցադրությունները, բացի մարտի 6-ից, կկայանան նաև մարտի 7-ին, 8-ին և 9-ին:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 936 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ