Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Անբարոյական գրություն արվեստի տաճարի ճակատին

11.22.2013


«Կազակները» կրկին ակտիվացել են Սանկտ-Պետերբուրգում: Այս անգամ նրանց հարձակման թիրախ է դարձել «Փոքր դրամատիկական թատրոն-Եվրոպայի թատրոնը», որը ղեկավարում է Լև Դոդինը :

Ինչպես հաղորդում է է «regnum.ru»-ն, շենքի ճակատային հատվածում նոյեմբերի 21-ին հայտնվել է անբարոյական գրություն, իսկ թատրոնն ստացել է մի նամակ «Կազակների» կողմից, ովքեր գեղարվեստական ղեկավարին և ռեժիսորին մեղադրում են այնպիսի ներկայացում ցուցադրելու մեջ, որտեղ խախտվում է երկրում միասեռականության և մանկապղծության քարոզն արգելող օրենքը:

Հիշեցնենք, որ Սանկտ-Պետերբուրգում նոյեմբերի 15-29-ը ընթանում է առաջատար եվրոպական երկրների թատրոնների առաջին Ձմեռային միջազգային փառատոնը, որի գեղարվեստական ղեկավարը Լև Դոդինն է:

Ավելի վաղ «կազակները» պղծել էին Վլադիմիր Նաբոկովի թանգարանը Պետերբուրգում և Ռոժդեստվենոյի նրա կալվածքը, նշում է լրատվական գործակալությունը:
    Դիտվել է 585 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190