Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է Կիմ Բակշին

03.05.2019

Այսօր, մարտի 6-ի առավոտյան, 88 տարեկան հասակում մահացել է գրող և կինոդրամատուրգ Կիմ Բակշին, որը, հայ մշակույթի պատմությամբ հետաքրքրվողներին հայտնի է հատկապես որպես «Մատենադարան» վավերագրական ֆիլմ սցենարի համահեղինակ: Այդ մասին տեղեկացնում են օրվա ռուսական լրատվամիջոցները:

Ընդհանրապես, նա իր գործունեության մեջ մեծ տեղ է հատկացրել հայկական թեմային, որին ձեռնամուխ է եղել 1960-ական թվականներից: Նրա գրչին են պատկանում Հայաստանի անցյալին ու ներկային անդրադարձող «Բազե և սուր» և «Ճակատագիրը և քարը» գրքերը, իսկ 2012թ.-ին նա լույս ընծայեց «Արցախի հոգևոր գանձերը» ուսումնասիրությունը:

Կիմ Բակշին ծնվել է Մոսկվայում: Կրթություն է ստացել Մոսկվայի պետական համալսարանում:

Նա հայ մատենագիտության այլազգի փայլուն մասնագետներից էր: Հետազոտական աշխատանքներ է իրականացրել ինչպես Երևանի մատենադարանում, այնպես էլ Վենետիկի Սուրբ-Ղազար կղզու և Վիենայի Մխիթարյան միաբանության հայտնի գրապահոցներում, ինչպես նաև «հայաշունչ» գրականության ու մշակույթի մի շարք այլ օտարերկրյա օջախներում:

«Բազե և սուր» և «Ճակատագիրը և քարը» գրքերում Կիմ Բակշին ձևավորեց այն միտքը, որ ժողովրդին փրկում է ոչ թե սուրը, այլ՝ գիրքը, որի մեջ ամբարված են մայրենի լեզուն, հավատի, հիշողության և գեղեցկության մասին ազգային արժեհամակարգն ու փիլիսոփայությունը:

Կիմ Բակշին Հայաստանի գրողների միության Հովհաննես Թումանյանի անվան և Հայաստանի պետական մրցանակների դափնեկիր է: Նա նաև իր բեղմնավոր գործունեության համար արժանացել է Ֆրիտյոֆ Նանսենի անվան միջազգային մրցանակի:

Ընդհանուր առմամբ այս ազնիվ մտավորականի գրած սցենարների հիման վրա նկարահանվել է ավելի քան 50 վավերագրական կինոնկար...

Նա հայ մշակույթի պատմության մեջ կմնա որպես այս հինավուրց ժողովրդի հոգևոր ու մտավոր հարստությունը Հայաստանից դուրս ներկլայացնող արդար և ազնիվ միջնորդ և թարգմանիչ:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 29 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418>>հաջորդ