Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռեժիսորը ցանկանում է իր յուրաքանչյուր կինոնկարը զարդարել հուշարձանով

03.07.2019

Ժամանակակից կինոյի երդվյալ ավանգարդիստ, դանիացի հայտնի կինոռեժիսոր Լարս ֆոն Թրիերը օրերս հանրությանը ներկայացել է որպես գեղանկարիչ: Այս ձևաչափում նա իր ցուցահանդեսը, որն ունի «Մելանխոլիա: Ադամանդ» խորագիրը, բացել է Բելգիայի Անթվերպեն քաղաքի ժամանակակից արվեստի թանգարանում: Այդ մասին «theartnewspaper.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Սա մի համառոտ և հետաքրքիր նախագիծ է, որտեղ ցուցափեղկում ներկայացված է իսկական ադամանդ և դրա վիրտուալ պատկերը:
Այս նախագիծը նա իրականացրել է պրոդյուսեր Լեոնիդ Օգարևի համագործակցությամբ, որի հետ Թրիերը Մոսկվայում ստեղծեց ադամանդի վիրտուալ պատկեր:

Անթվերպենի թանգարանում կարծում են, որ դա իրական ժամանակի մեջ մանիպուլացիայով ներկայացված ադամանդի աճի մոդելը ինչ-որ նոր բան է ժամանակակից արվեստում: Սրա շնորհիվ ցանկացած այցելու քարը կարող է տեսնել, որպես մութ տարածության մեջ պտտվող մոլորակների մեռած կցորդում՝ արտապատկերված «Մելանխոլիա» ֆիլմի առավել հավանական ֆինալի իրադրության մեջ:

Ինքը՝ Լարս ֆոն Թրիերը իր գաղափարը ներկայացնում է հետևյալ խոսքերով. « Ես նկարահանել եմ 13 գեղարվեստական ֆիլմ, և ինձ երբեք չի լքել այն զգացողությունը, որ դրանցում ինչ-որ մի բան պակաս է: Ես մնում էի չբավարարված, քանի որ ֆիլմը շատ փխրուն միջոց է իմաստը փոխանցելու համար: Եվ հանկարծ գալիս է պայծառացում. Ինձ հարկավոր է իմ յուրաքանչյուր կինոնկարը զարդարել հուշարձանով՝ պատրաստված ադամանդից: Այդ ժամանակ դրանք (ֆիլմերը-խմբ.) կդառնան անխորտակ: Իմ նպատակը հատում է ոսկերչական արդյունաբերության ճանապարհը: Ես ձգտում եմ ստեղծել ինչ-որ մի յուրահատուկ բան»:

Պրոդյուսեր Լեոնիդ Օգարևը նշում է, որ նախագիծը հետաքրքիր է այնքանով, որ այստեղ միմյանց են բախվում երկու նյութ՝ մոլորակի վրա ամենահինը՝ ադամանդը և ամենանորը՝ վիրտուալ իրականությունը: «Մենք դեռ չգիտենք, թե այն ինչպես է զարգանալու: Եվ ահա մենք տեսնում ենք նրանց բախումը: Ինձ թվում է, որ սա շատ հետաքրքիր խնդիր է արվեստագետի համար»,- ավելացնում է Օգարևը:

Այս նախագիծը ներկայացնելու վայրի ընտրությունը պատահական չէ: Բելգիական Անթվերպենը հայտնի է որպես ադամանդի համաշխարհային առևտրի կենտրոն:



    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 58 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432>>հաջորդ