Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հագուստի նորաձևությունը բեմարվեստում նույնպես ներկայացման կարիք ունի


Նախօրեին և այսօր, մարտի 7-ին և 8-ին, Ռուսաստանի թատերական գործիչների միությունը անցկացրել է «Young Theatre Fashion Weekend» անունով միջոցառում, որին ներկայացվել են թատերական հագուստի երիտասարդ նկարիչների աշխատանքներ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Մասնակիցների տարիքը չի գերազանցել 35-ը: «Young Theatre Fashion Weekend» խորագրով միջոցառումը անցկացվում է 3-րդ անգամ:

Այս տարի իրենց բեմական հագուստների հավաքածոները ցուցադրել են Ռուսաստանի տարբեր թատերական բուհերի շրջանավարտները, ինչպես նաև տարբեր քաղաքների թատրոններում աշխատող երիտասարդ մասնագետները:

«Young Theatre Fashion Weekend»-ը նպատակ է հետապնդում կապիտալիզացնել մասնակիցների ստեղծագործական ներուժը և թատերական համայնքին ծանոթացնել կատարողական ոլորտի արտիստների համար բեմական հագուստներ ստեղծող երիտասարդ մասնագետների հետ:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 897 անգամ
    123456789