Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռեժիսորը ընկել է ստեղծագործական ճգնաժամի մեջ

03.13.2019


Իսպանացի հայտնի կինոռեժիսոր Պեդրո Ալմադովարը Մադրիդում ներկայացրել է «Ցավ և բառեր» վերնագրով իր նոր ֆիլմը:

Ալմադովարը ֆիլմի պրեմիերային ներկայացել է գլխավոր դերակատար Անտոնիո Բանդերասի և հերոսի մորը երիտասարդ տարիներին մարմնավորած Պենելոպա Կրուզի հետ:

Հայտնի կինոաստղերը վերջին անգամ Ալմադովարի մոտ միասին նկարահանվել էին 2013թ.-ին: Եվ ահա համատեղ նոր ստեղծագործություն, որը ռեժիսորի ֆիլմադարանում 21-րդն է:

«Ցավ և բառերը» ինքնակենսագրական և շատ անձնական ֆիլմ է: Այն Ալմադովարը ստեղծել է Ֆեդերիկո Ֆելինիի հայտնի «Ոթ ու կես» կինոնկարից ներշնչվելով:

Գլխավոր հերոսը ծերացող մի ռեժիսոր է, որը ընկել է ստեղծագործական ճգնաժամի մեջ: Նա հիշում է իր մանկության և պատանեկության վառ իրադարձությունները, մարդկանց, որոնց հանդիպել է, կանանց, որոնց հետ հարաբերվել է և, իհարկե, կինոնկարները, որոնք նա ստեղծել է...

Ասենք որ, կինոնկարը համաշխարհային վարձույթի կհանվի մարտի 22-ին:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 183 անգամ