Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կտեղադրեն Ստալինի հուշարձանը

03.15.2019


Օրերս Նովոսիբիրսկի քաղաքապետ Անատոլի Լոկոտը, որը նաև հանդիսանում է Ռուսաստանի այդ տարածաշրջանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարը, հաստատել է քաղաքի գեղարվեստական խորհրդի որոշումը՝ Հոկտեմբերյան շրջանի իրենց մարզային կազմակերպության շենքի մոտ տեղադրել Ստալինի հուշարձանը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «interfax.ru»-ին:

Նախագծի համաձայն հատկացված տարածքը պետք է բարեկարգվի, կկառուցվի նաև սյունազարդ աղյուսե պատ և գրանիտե հարթակ:

Հուշարձանն, ընդհանուր առմամբ, կունենա երեք մետր բարձրություն: Տարածքում կտեղադրվեն գիշերային լուսավորության սարքեր և այն շուրջօրյա կհսկեն տեսախցիկներով:

Հուշարձանի բացումը նախատեսվում է 2019թ.-ի մայիսի 9-ին:



    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 201 անգամ