Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բոլոր մարդիկ ունեն իրենց արարողությունները

03.16.2019


Այսօր,մարտի 16-ին, Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի գլխավոր թատերական մրցանակաբաշխության՝ «Ոսկե դիմակի» մեկշաբաթյա միջոցառումների շարքը, որի ընթացում մեգապոլիսի ամենատարբեր հասարակական վայրերում՝ փողոցներում, հրապարակներում, այգիներում, թանգարաններում, կայարաններում, գրադարաններում և օֆիսային կենտրոններում կցուցադրվեն անվճար բեմադրություններ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Այս նախագծին մասնակցում են ոչ միայն Մոսկվայի, այլև Սանկտ-Պետերբուրգից, Եկատերինբուրգից և էլի մի շարք քաղաքներից ժամանած թատերախմբեր:

«Ոսկե դիմակը քաղաքում» անունն ստացած փառատոնի շրջանակներում Սանկտ-Պետերբուրգից ժամանած «Ուպսալա-Կրկեսը» ներկայացնելու է «Փիրոսմանիի երազները» նոր ինքլյուզիվ ներկայացումը:

Այս նորարական բեմադրությունը իր մեջ է ներառում կրկեսի, թատրոնի, լուսաերաժշտական շոուի տարրերով համեմված տիկնիկային ներկայացման ավանդույթներ: Հանդիսատեսի հետ հանդիպման վայր է ընտրվել Մանկական կենտրոնական խանութը:

Բեմադրության պատրաստմանը մասնակցել են ինչպես նշված բեմարվեստային ոլորտների ճանաչված մասնագետներ, այնպես էլ ոչ պրոֆեսիոնալ արտիստներ՝ անապահով ընտանիքների երեխաներ, կորրեկցիոն դպրոցների սովորողներ, Դաունի սինդրոմ ունեցող երեխաներ...

«Սոցիալական ռիսկի գոտում գտնվող հատուկ կարիքներ ունեցող երեխաներին և աչափահասների մասնակցությունը ներկայացումներին օգնում է հավատալու սեփական ուժերին, ինքնահաստատվել ստեղծագործական գործընթացի մեջ և փոխել սեփական կյանքը դեպի լավը...»,- նշում են «Ուպսալա-Կրկեսի» արտիստները: Նրանց ներկայացման հիմքում դրված է թատրոնի Վրաստանում գործող ստեղծագործական լաբորատորիայի փորձը:

Մեկ այլ հետաքրքիր բեմադրություն էլ սպասվում է Խանտի-Մանսիյսկ քաղաքից ժամանած օբ-ուգորյան ժողովուրդների թատրոնի արտիստների կատարմամբ: «Արև» անունով թատերախումբը «Հեքիաթ դափի վրա» վերնագրով յուրահատուկ երաժշտական ներկայացումը կցուցադրրի Մոսկվայի քոչվորական մշակույթի թանգարանում:

Այս ներկայացումը նախատեսված է 6 տարեկանից բարձր երեխաների համար: Այն հանդիսատես երեխաներին կտեղափոխի դեպի կենդանի և գրավիչ երաժշտական մշակույթի ակունքներ:

«Տարբեր երկրների ու աշխարհամասերի ժողովրդական երաժշտությունն, ըստ էության, նման է մեկը մյուսին, և որքան ավելի մոտից ես նրա հետ ծանոթանում, այնքան ավելի ես դրանում համոզվում«,- կարծում են ներկայացման հեղինակները, որոնք համոզված են, որ բոլոր մարդիկ ունեն համայնքի կյանքի և շրջակա աշխարհի հետ կապված իրենց արարողությունները:

«Ոսկե դիմակը քաղաքում» փառատոնը կշարունակվի մինչև մարտի 22-ը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 819 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ