Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դպրոցները բացվում են կռվի վտանգը հեռանալուն զուգահեռ

03.18.2019

Հալեպի երաժշտական դպրոցի շենքը, որը տակավին մինչև վերջերս վերածված էր փախստականների ժամանակավոր ապաստանի, կրկին իր դռներն է բացել երաժշտական կրթություն ստանալ ցանկացողների հասմար: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

«Մեզ մոտ ընդունելությունն սկսվում է 6 տարեկանից: Մեր ամենաավագ աշակերտը 76 տարեկան է»,- ասել է դպրոցի մանկավարժ և նվագախմբի դիրիժոր Նասեր Հոնեյմը և ավելացրել. որ սովորողները այս դպրոցում կես տարի փորձաշրջան են անցնում, որի ընթացքում կատարում են ընտրություն, թե հատկապես որ երաժշտական գործիքն է իրենց հոգեհարազատը և առավել նախապատվելին:

Հիմա Հալեպի երաժշտական դպրոցն ունի 150 սան: Այստեղ մեծ ուշադրություն են դարձնում հատկապես ազգային նվագարանների կատարողական հմտությունները սովորեցնելու վրա:

Հաշվի առնելով, որ մարդիկ այսօր նյութական վատ վիճակում են, դպրոցը սահմանել է շատ ցածր կրթավճար՝ ամսական 20 դոլար, գործում է նաև զեղջերի համակարգ : Դպրոցը նաև օժանդակում է իր այն սաներին, որոնք ֆինանսական սուղ պայմանների պատճառով չեն կարողանում ձեռք բերել սեփական երաժշտական գործիքներ:

Ուսումնառությունը Հալեպի երաժշտական դպրոցում տևում է 3 տարի: Դրանից հետո շրջանավարտը ստանում է ավարտական վկայական:

Կռվի վտանգը հեռանալուն զուգահեռ՝ Հալեպ վերադարձողների թիվը ավելանում է: Ավերված քաղաքում առաջիններից մեկը սկսել են աշխատել դպրոցները: Կրթօջախներում արդեն վերականգնվել են այն բոլոր առարկայական դասաժամերը, որոնք դասավանդվում էին նաև մինչև պատերազմը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 630 անգամ