Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ահաբեկչության թիրախ են ընտրվել մշակույթի համաշխարհային նշանակության օբյեկտներ

03.22.2019


Նախօրեին՝ մարտի 21-ին, Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում բռնկվել է տարհանումների հերթական ալիքը՝ կապված թաքցված ականը հասարակական այս կամ այն շենքում տեղադրելու հաղորդման հետ: Այդ մասին «dp.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Այդ տագնապի հետևանքով տարբեր հասարակական վայրերից տեղահանվել և հավանական վտանգազերծ գոտի է տեղափոխվել մոտ 24 հազար մարդ:

Տարհանումների ընդհանուր ալիքից չեն խուսափել նաև համաշխարհային այնպիսի մշակութային հաստատություններ, ինչպիսիք են Էրմիտաժը, Իսակովյան տաճարը, Մարինյան թատրոնը:

Իսկ ընդհանուր առմամբ, ահաբեկչական գործողության հավանական սպառնալիքը տարածվել է Պետերբուրգի հասարակական նշանակության 660 օբյեկտների վրա:

Իրավապահ մարմինների աշխատակիցները ստուգել են նաև պետերբուրգյան մետրոպոլիտենի բոլոր 69 կայարանները և 432 կամուրջները: Վտանգի տակ հայտնված օբյեկտների ցուցակում են հայտնվել նաև 7 բժշկական հաստատություն, քաղաքի երկու շրջանների վարչական շենքեր, 42 առևտրի և բիզնես կենտրոններ, 25 դպրոց, երկու համալսարան, երկու մանկապարտեզ:
Օբյեկտների հետազոտությունը և անվտանգությունը ապահովելու համար գործի է դրվել 1870 ոստիկան:

Ըստ նախնական տեղեկությունների սպառնալից նամակները հաստատությունների հասցեներով սկսել են ստացվել առավոտյան ժամը 9:00-ից և շարունակվել են մինչև 14:00-ն:

Քաղաքային թերթերը հրապարակել են անհայտ անձի գրավոր սպառնալիքներից մեկը. «Բարի օր: Շենքը ականապատված է համաձայն Ռուսաստանի դաշնային հետախուզության 31.12.2018թ.-ի հրամանագրի 14/88 պայթեցումների պլանի: Գործեք ձմեռային բալենու պլանով՝ մի արտահանեք մարդկանց, փակեք բոլոր ելքերը: Պայթող սարքը ակտիվացել է ավտոմատ՝ նամակը բացելու պահից: Հիշեք, որ ահաբեկչական ակտերի մասին չհայտնելը քրեորեն պատժելի է: Դուք մնացեք այստեղ, ամենայն բարիք ձեզ, լավ տրամադրություն և առողջություն»:

Սանկտ-Պետերբուրգում տարհանումների վերջին ամենախոշոր ալիքը տեղի էր ունեցել անցած շաբաթ: Այդ – ժամանակ աշխատավայրից ստիպված դուրս էին բերվել «Լենֆիլմ» կինոհամալիրի հանդիսատեսները, ինչպես նաև 6 դպրոցների աշակերտները և աշխատող անձնակազմերը:

Կրթական ու առողջապահական հաստատություններից, առևտրային համալիրներից, վարչական շենքերից տարհանումների ալիքը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում շարունակվում է արդեն մեկ ամիս:

Հետաքննություն իրականացնող իրավապահ մարմինների վարկածներից մեկի համաձայն ստուգվում են ծնունդով 18-ամյա մի ուկրաինացու և ռուսաստանցի ուսանող-ծրագրավորողի հնարավոր էլեկտրոնային հարձակման մասնակցությունը սոցիալական և առևտրային օբյեկտների վրա


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 706 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ