Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մշակութային արժեքները վերադարձրին տերերին

03.22.2019


Բրիտանական թանգարանը Հունաստանին է վերադարձրել նախկինում անօրինական ձևով դուրս բերված 18-րդ դարի երեք մշակութային մասունք: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Այդ մասունքներից երկուսը Տիեզերական պատրիարքներ Պրոկոպիոս Կոնստանդինապոլսցու 1786թ.-ին և Գրիգորիս 5-րդ Էթնոմարտիրասի 1798թ.-ին հրատարակած պաշտոնական փաստաթղթերի ժողովածուներն են և նույն ժամանակաշրջանին վերագրվող թուրքական մեկ ֆիրման ( թույլտվության փաստաթուղթ):

«Բրիտանական թանգարանի ղեկավարությունը սերտ համագործակցել է Հունաստանի իշխանության համապատասխան կառույցների հետ, որպեսզի անվտանգ վերադարձնի մասունքները՝ գործնականում ցուցադրելով իր հետաքրքրությունը մշակութային ժառանգությունը պահպանելու հարցում»,- հայտարարել են մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչները:

Սա արդեն համանման առաջին դեպքը չէ: 2018թ.-ի սեպտեմբերին Հունաստանին հաջողվել է Մեծ Բրիտանիայից ետ ստանալ անտիկ դարաշրջանի մարմարյա խորաքանդակ մի շիրմասալիկ, որը անօրինական դուրս էր տարվել և հայտնաբերվել էր Լոնդոնի Sotheby՝s աճուրդի տանը՝ վաճառելու պահին:


Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 216 անգամ