Երկրի մշակույթը կսպասարկվի 4 կլաստերների միջոցով03.25.2019
Կեմերովո քաղաքում նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ Ռուսական պետական թանգարանը կկառուցի իր մասնաճյուղը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Կեմերովոյի մարզի իշխանությունները տեղեկացրել են, որ Մոսկվայի հայտնի թանգարանի այդ մասնաճյուղում կներկայացվեն ժամանակավոր ցուցադրանքներ: Բացի այդ այդտեղ կգործեն զանգվածային միջոցառումների համար նախատեսված ամֆիթատրոնը, տարծաշրջանի մշակութային ֆոնդերի պահոցը և վերականգնողական-հետազոտական կենտրոնը:
Նոր մշակութային հաստատությունը ընդհանուր առմամբ կունենա 7 հազար քառակուսի մետր մակերես: Այստեղ կներկայացվեն Ռուսական թանգարանի «Ազգային մշակութային ժառանգության» հավաքածոից ձևավորված ցուցահանդեսներ:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մարտին Պուտինը խոսել էր Ռուսաստանի տարածաշրջաններում Մշակութային-կրթական կենտրոններ ստեղծելու մասին: Այդ ուղղությունը «Մշակույթ» ազգային նախագծի իրականացման աշխատանքներում ազդարարվել էր որպես գերակա: Այդ մասին տեղեկացնում է «iz.ru»-ն:
Նախատեսված է, որ Մշակութային կլաստերներ կձևավորվեն Ռուսաստանի 4 քաղաքներում. Կալինինգրադում պետք է ստեղծվի անհրաժեշտ բազա երկրի արևմտյան շրջանների մշակույթը զարգացնելու նպատակով, Կեմերովոյում՝ Ուրալի և Սիբիրի, Վլադիվոստոկում՝ Հեռավոր Արևելքի և Սևաստոպոլում՝ երկրի հարավի համար...
Ասենք, որ Սևաստոպոլում մշակութային կլաստերի շինարարությունը մեկնարկել է մարտի 14-ին: Այս կենտրոնը ընդհանուր առմամբ կունենա 27 հեկտար մակերես և կդառնա Ռուսաստանի հարավի գլխավոր գեղարվեստական միջուկը: Դրա մեջ կներառվեն նաև Սևաստոպոլի պաշտպանության թանգարանը, օպերայի և բալետի թատրոնը և այլն: