Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թե ինչպես է բրիտանական արվեստը, մշակույթը և գրականությունը ազդել Վան-Գոգի վրա

03.28.2019

«Աստղազարդ գիշեր», «Հիրիկներ», «Արևածաղիկներ»... Վինսենթ Վան Գոգի այս հայտնի նկարները արվեստասերներն այդպես էլ չէին տեսնի, եթե չլիներ նկարչի վրա Լոնդոնի ազդեցությունը: Այսպիսին է օրերս Բրիտանիայի մայրաքաղաքում բացված հոլանդացի հանճարեղ նկարչի աշխատանքների ցուցահանդեսի գլխավոր մոտիվացիան: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ru.euronews.com»-ին:

Ցուցահանդեսի գործունեությունը համակարգողները փորձում են ցույց տալ, թե ինչպես է բրիտանական արվեստը, մշակույթը և գրականությունը ազդել Վան-Գոգի վրա, երբ վերջինս 1870-ական թվերի առաջին երեք տարիներին, մինչ նկարիչ դառնալը, բնակվում էր այս քաղաքում:

«Նա ընդամենը 20 տարեկան էր, իհարկե, հայտնվելով տնից հեռու, այսպիսի մեծ, ժամանակակից քաղաքում, մի փոքր վախեցած էր: Նկարիչը այստեղ աշխատեց մի քանի տարի: Ընդունված է ասել, որ այս քաղաքը փոխեց նրա աշխարհահայացքը: Նա ճանաչեց ժամանակակից աշխարհը և նրա բոլոր սահմանները»,- ներկայացնում է «Վան-Գոգը Բրիտանիայում» ցուցահանդեսի համակարգող Քերոլ Ջեյքոբին:

Վան-Գոգը նկարիչ դառնալու մասին վերջնական վճիռ կայացրել է Լոնդոնից վերադառնալուց 4 տարի հետո: Սակայն արվեստաբաններից շատերը պնդում են, որ այդ քաղաքը նրան փոխեց ընդմիշտ:

Չնայած լոնդոնցիների այս մոտեցմանը, նշենք, որ Վան-Գոգը այդ քաղաքի հետ առնչվող միայն մեկ նկար է ստեղծել, այն էլ տեղի բանտի մասին: «Բանտարկյալների զբոսանքը» հայտնի կտավը նա նկարեց, ընդամենը, իր մահից մի որոշ ժամանակ առաջ: Այդ ստեղծագործության հիմքում նկարիչը դրել է Գյուստավ Դորեի «Օսթռոգ» փորագրությունը:

Իսկ, ընդհանրապես, այս կտավի մասին տարածված է այն կարծիքը, որ Վան-Գոգը Լոնդոնում գտնվելու ժամանակաշրջանում շատ է սիրել զբոսնել քաղաքում և իր մեջ պահպանել է նաև տեղի բանտերի մասին հիշողություն...

Հավելենք, որ Լոնդոնյան այս ցուցահանդեսում կարելի է հետևել նաև, թե ինչպիսին է եղել Վան-Գոգի արվեստի ազդեցությունը բրիտանացի արվեստագետների վրա, որոնցից մեկն էլ Ֆրենսիս Բեկոնն է, որը հանճարեղ հոլանդացու գործերի տպավորությամբ վրձնել է մի շարք դիմանկարներ:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 50 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432>>հաջորդ