Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դպրոցականները չեն հասկանում դասական գրականության լեզուն

11.23.2013


Թեև յուրաքանչյուրն իր գրպանում այսօր ունի բառարան, սակայն գրագիտության մակարդակը բնակչության շրջանում մեծ անկում է արձանագրում: Այդ մասին նշում են Ռուսաստանի փորձագետները և զանգվածային լրատվամիջոցները:

Այսօր այդ երկրում նշում են բառարանների օրը և լրատվամիջոցները հաղորդում են այն միջոցառումների մասին, որոնցում մասնագետները քննարկել և հարցեր են բարձրացրել մարդկանց շրջանում խոսակցական լեզուն կատարելագործելու հարցերի մասին:

Նշվում է, որ նախկին բազմահատոր և հաստափոր բառարանների փոխարեն, այսօր յուրաքանյուր բջջային հեռախոսում ավելի շատ հարուստ բառարաններ տեղավորելու հնարավորություն կա, քանի որ այդ սարքերով կարելի է միանալ համացանցին և ստուգաբանել անհրաժեշտ բառերը՝ համացանցում զետեղված մեծաքանակ բառարաններով: Անշուշտ, կարելի է նաև բառարանները ներբեռնել հեռախոսներում և միշտ ունենալ ձեռքի տակ:

Լեզուն անհընդհատ զարգացման և փոփոխության գործընթացի մեջ է: Տեղեկատվական հասարակարգի ժամանակաշրջանում այդ փոփոխությունն ավելի մեծ ինտենսիվություն է ստացել: Ռուս փորձագետները արձանագրել են, որ ռուսական դասական գրականությունը կարդացող դպրոցականները, շատ դեպքերում, արդեն չեն հասկանում դրանց իմաստը, քանի որ այնտեղ հանդիպում են շատ մեծ թվով անհասկանալի բառեր ու արտահայտություններ: Իսկ առավել ավագ տարիքի մարդկանց համար էլ անհասկանալի են շատ մեդիաների կողմից հրատարակված նյութերի լեզուն:

Ժամանակակից բառարանների կարևոր խնդիրն է ռուսերենը թարգմանել ռուսերենի, նշում են մասնագետները՝ ավելացնելով, որ արդեն շատ վաղուցվանից ռուս հասարակության առանձին խմբեր խոսում են տարբեր ռուսերեններով:

Բառարանների լեզուն հասկանալու, դրանցից օգտվելու եղանակները սովորելու համար Ռուսաստանում սկսել է նոր գործընթաց և վերջերս այդ գործընթացի շրջանակներում Մոսկվայի դպրոցներում, արդեն, մեկնարկել է պիլոտային մի ծրագիր:

« Նոր սերնդի դաշնային ուսումնակրթական ստանդարտներով հաստատված տեղեկատվության հետ հաջողությամբ աշխատելու համար նրանց զարգացման անհրաժեշտությունը պահանջում է լեզվական տեղեկատվական բազայի ձևավորում: Դրա համար անհրաժեշտ է ներդնել նոր գործիքներ, նոր տեխնոլոգիաներ: Այդ հարցում, հատկապես, հենց բառարաններն էլ կարող են դառնալ այդ գործիքները»,- նշել է ռուսաց լեզվի պահպանման և գործընկերային օժանդակության ոչ առևտրային կազմակերպության ղեկավար Կոնստանտին Դերևյանկոն:
Արդեն համապատասխան շրջանակներում խոսք է գնում նաև այն մասին, որ պետք է ստեղծել համընդգրկուն համալսարանական օն-լայն բառարան, որը կմիավորի այդ ոլորտի բոլոր հարթակները:

Ավելացնենք, որ այս նախագծի իրականացման մեկնարկը կտրվի եկող տարի:
    Դիտվել է 534 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383