Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վախճանվել է հայտնի որսորդ գեներալին մարմնավորած դերասան Ալեքսեյ Բուլդակովը

04.03.2019


68 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսեյ Բուլդակովը, որը հետխորհրդային տարածքում մեծ համբավ է ձեռք բերել «Ազգային որսորդության առանձնահատկությունները» ֆիլմում գլխավոր հերոսի դերակատարմամբ: Այդ մասին տեղեկացրել է «ՏԱՍՍ»-ը:

Ալեքսեյ Բուլդակովը մասնագիտական կրթությունը ստացել է Պավլոդար քաղաքի (Ղազախստան) Չեխովի անվան դրամատիկական թատրոնի թատերական ստուդիայում:

Աշխատել է Ղազախստանի և Ռուսաստանի մի շարք քաղաքների թատրոնում: 1993թ.-ի նա տեղափոխվել է Մոսկվա և որոշ ժամանակ աշխատել է Գորկու անվան գեղարվեստական թատրոնում:

Բուլդակովը առաջին անգամ կինոյում հանդես է եկել 1982թ.-ին ռեժիսոր Լեոնիդ Մակարիչևի «Կրակի միջով» ֆիլմում:
Իր կարիերայի ընթացքում դերասանը նկարահանվել է կատակերգական, դեդեկտիվ, պատմական և զինվորական ժանրերի 70 ֆիլմերում:



    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 144 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455565758596061626364656667686970717273747576777879808182838485868788899091