Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է ռեժիսոր Գեորգի Դանելիան

04.04.2019

88 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի կինոռեժիսոր Գեորգի Դանելիան: Այդ մասին տեղեկատվությունը տարածել են ռուսական մի շարք կենտրոնական լրատվամիջոցներ:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գեորգի Դանելիան խորհրդային և ռուսական կինոյի ակնառու ներկայացուցիչներից էր:

Նա նկարահանել է այնպիսի գեղարվեստական հայտնի ֆիլմեր, ինչպիսիք են «Հաջողության ջենտլմենները», «33», «Մի վշտանա», «Աֆոնյա», «Միմինո», «Աշնանային մարաթոն» և այլն:

Դանելիան նաև նկարահանվել է որպես դերասան, գրել է սցենարներ, հրապարակախոսական հոդվածներով հանդես է եկել պարբերական մամուլում:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 213 անգամ