Եզդի երգչուհին արժանացել է Հռոմի պապի բարձր պարգևին04.05.2019
Ռուսաստանցի երգչուհի, ծագումով եզդի Սվետլանա Կասյանը օրերս արժանացել է սուրբ Սիլվեստրի ասպետի շքանշանի: Այդ պարգևը նրան կհանձնի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Պարգևատրության արարողությունը կկայանա զատկի օրերին՝ Վատիկանում: Այդ մասին տեղեկացնում է «tvkultura.ru»-ն:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մի քանի անգամ տեսակցության է արժանացրել երգչուհուն Իտալիայում կայացած նրա համերգներից հետո:
Արտիստուհին նշել է, որ իր նպատակն է ծառայել մարդկանց, Աստծոն և գեղեցկությանը:
Սվետլանա Կասյանը հայտնի է դարձել Պուչինիի «Տոսկա» օպերայի գլխավոր պարտիան կատարելուց հետո: Նա Իտալիայում հաճախ է հանդես գալիս հյուրախաղերով: Ելույթները սովորաբար տեղի են ունենում Վենետիկ, Մոդենե և Թուրին քաղաքներում: