Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռեժսորի տնային կալանքը փոխարինվել է չբացակայելու ստորագրությամբ

04.08.2019


Այսօր, ապրիլի 8-ին, Մոսկվայի քաղաքային դատարանը փոխել է «Գոգոլ կենտրոն» թատրոնի գլխավոր ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովի տնային կալանքով խափանման միջոցը՝ չբացակայելու ստորագրությամբ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «interfax.ru»-ին:

Այսպիսով Մոսկյվայի քաղաքային դատարանը չեղարկել է Մոսկվայի Մեշչանյան շրջանի դատարանի վերջին որոշումը ռեժիսորի տնային կալանքի ժամկետը մինչև 2019թ.-ի հուլիսի 4-ը երկարաձգելու մասին:

Մոսկվայի քաղաքային դատարանը չբացակայելու ստորագրությունով է փոխել նաև «Գոգոլ կենտրոն» թատրոնի կառուցվածքում «7-րդ ստուդիա» նախագծի գործով տնային կալանքում գտնվող երկու այլ անձանց՝ Ռուսաստանի ակադեմիական երիտասարդական թատրոնի տնօրեն Սոֆյա Ապֆելբաումի և «7-րդ ստուդիա» նախագծի գլխավոր տնօրեն Յուրի Իտինի խափանման միջոցը:

Այսպիսով, եթե հաշվի առնենք, որ ավելի վաղ չբացակայելու ստորագրությամբ ազատ էր արձակվել նաև «Գոգոլ կենտրոն»-ի նախկին տնօրեն Ալեքսեյ Մալոբրոդսկին, ստսցվում է, որ «7-րդ ստուդիա» նախագծի նկատմամբ հարուցված քրեական գործով անցնող 4 անձի նկատմամբ խափանման միջոցը կալանավորումից փոխվել է ստորագրությամբ չբացակայելով:

Հիշեցնենք, որ մշակույթի ոլորտի աշխատողների մեջ միջազգային աղմուկ բարձրացրած այս քրեական գործով քննվում է Ռուսաստանի պետական բյուջեից «7-րդ ստուդիա» նախագծին հատկացված բազմամիլիոն ֆինանսական միջոցների յուրացման փաստը, որի մեջ կասկածվում են «Գոգոլ կենտրոն» թատրոնի և նրա կառուցվածքում ստեղծված «7-րդ ստուդիայի» մի շարք պատասխանատու աշխատակիցներ, այդ թվում հաստատության գեղարվեստական ղեկավար Կիրիլ Սերեբրեննիկովը:







Այս թեմայով այլ հղումներ-1
Այս թեմայով այլ հղումներ-2


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 131 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166