Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շուտով կլրանա Մեծն Մարիա Կալլասի ծննդյան 90 ամյակը

11.23.2013

«Մինչև արտահայտությունը երգելը, պետք է այն պատկերել դեմքին, որպեսզի լսարանին փոխանցվի ճիշտ տրամադրությունը: Պետք է մտածել այդ արտահայտության մասին, զգալ և միայն հետո այն երգել: Դրանում էլ հենց ամփոփվում է բելկանտոյի արվեստը: Անհրաժեշտ է հանդիսատեսին ընձեռել ձեր մտքերը գուշակելու հնարավորություն՝ մինչև որ նա կլսի ձեր ձայնը»: Դեկտեմբերի 2-ին լրանում է այդ խոսքերի հեղինակի, 20-րդ դարի խոշորագույն երգչուհիներից մեկի՝ Մարիա Կալլասի ծննդյան 90 ամյակը, հաղորդում է «tvkultura.ru»-ն:

Տիրապետելով գեղեցիկ լիրիկական սոպրանոյի և դրամատիկական արտիստուհու մեծ տաղանդի, նա փայլատակել է «Տոսկա», «Աիդա», «Նորմա», «Տրավիատա», «Մեդեա», «Աննա Բոլեյն», «Կարմեն» օպերաներում:

Նա կյանքից հեռացավ 54 տարեկան հասակում՝ մոռացված բոլոր նրանց կողմից, ովքեր մի ժամանակ աստվածացնում էին իրեն: Երգչուհու աճյունի մոխիրը թափվել է Էգեյան ծով, իսկ ունեցվածքը (ընդհուպ ակնոցներն ու ամենաանձնական իրերը) վաճառվել աճուրդով:

«Դուք հեշտությամբ ոչնչացնում եք ձեր կուռքերին: Դուք նրանց ստեղծում, ապա մոռանում եք, որ ձեր պաշտամունքի առարկան կարող է հիվանդանալ կամ նրա կյանքում կարող է առաջանալ բարդ իրավիճակ»,- Մի առիթով անկեղծացել է Մարիա Կալլասը:

Այսօր 20-րդ դարի մեծագույն երգչուհիներից մեկի մասին հիշեցնում են միայն ձայնագրություններում պահպանված նրա աստվածային ձայնը և երկրպագուների անմնացորդ սերը:
    Դիտվել է 593 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185