Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ներկայացում իրեն աննշան, բայց հաճելի հիմարություններ թույլ տալու մասին

04.09.2019

Վերջին 10 տարիներին Ֆրանսիայի թատրոններում հաջողությամբ ցուցադրվող «Վենետիկը ձների մեջ» կատակերգությունը դիտելու հնարավորություն կունենան նաև Մոսկվայի ռուսական բանակի կենտրոնական ակադեմիական թատրոնի հանդիսատեսները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Ներկայացման ռուսական պրեմիերան կկայանա ապրիլի 12-ին: Այն բեմադրվել է ֆրանսիական ժամանակակից գրականության ներկայացուցիչ Ժիլ Դիրեքի նույնանուն բեսթսելլերի հիման վրա:

«Ներկայացումը սիրո մասին է, այն կենսատու էներգիայի մասին, որը տալիս է սերը»,- նշել են թատրոնում և ընդգծել, որ այն կանացիության և տղամարդկության մասին է նաև այն մասին, թե որքան կարևոր է հավատարիմ լինել ինքդ քեզ և չվերածվել չեզոք սեռի...

Ներկայացումը ժամանակակից մարդուն հորդորում է գնալ տեսակցությունների և ոչ թե ծանրանալ էլեկտրոնային հաղորդագրությունների վրա: Այն ներկայացում է ժամանակակից շատ երիտասարդների համար գուցե և անծանոթ ռոմանտիկայի մասին է, հանուն որի կարելի է իրեն թույլ տալ աննշան, բայց հաճելի հիմարություններ՝ պատուհանով սողոսկել բնակարան, որտեղ գտնվում է սիրելիդ կամ նրան ամեն օր հասցնել ծաղիկներ և չամաչել շշնջալ քնքույշ բառեր...

Բեմադրության ռեժիսոր Տատյանա Մորոզովան կարծում է, որ իր բեմադրած այս պիեսում կան շատ կարևոր բազմաթիվ իմաստներ:

«Այստեղ իրար են խառվել խոր փիլիսոփայությունը և ֆրանսիական կատակերգության հմայքը, նուրբ երգիծանքը և հարաբերությունների հոգեբանությունը: Իմ ռեժիսորական խնդիրն այն է, որ յուրաքանչյուր հանդիսատեսը տեսնի և այստեղ կարդա ինչ-որ հատուկ մի բան և այնտեղ տեսնի իրեն»,- նշել է նա:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 790 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ