Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գիշերը «Մոնա Լիզայի» հետ՝ հարմարավետ բազմոցին...

04.09.2019


Հետաքրքիր խաղարկության առաջարկությամբ է հանդես եկել աշխարհում ամենից շատ այցելուները ընդունող Ֆրանսիայի հայտնի «Լուվր» թանգարանը: Առաջարկության էությունն այն է, որ եթե որևէ մեկը ցանկանում է գիշերն անցկացնել հայտնի մշակութային այդ հաստատությունում և առանց վկաների ներկայության հանդիպել «Մոնա Լիզային», պետք է ընդամենը Airbnb.com տիրույթում գործող կայքում մինչև ապրիլի 12-ը գրավոր նկարագրի, թե ինչու հենց ինքը ապրիլի 30-ի լույս մայիսի 1-ի գիշերը պետք է դառնա «Մոնա Լիզայի» ցանկալի հյուրը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «theartnewspaper.ru»-ին:

Ասենք որ խաղարկության հաղթողներ կճանաչվեն մասնակիցներից միայն երկուսը:

«Մթնոլորտ ստեղծող ֆրանսիական երաժշտության ուղեկցությամբ հաղթողը «Մոնա Լիզայի» պատվին կըմբոշխնի վերածննդի խոհանոցով ոգեկոչված ապերատիվ՝ տեղավորված հանրահայտ կտավի դիմաց հատուկ իր համար բեված հարմարավետ բազմոցին»,- պատմել է իրենց նախագծի մասին Լուվրի ներկայացուցիչը:

Սակայն դրանով ընտիր երեկոն չի ավարտվում: Ապերատիվից հետո հաղթողը կճաշակի ընթրիք հատուկ այդ նպատակով կահավորված հյուրասենյակում, որի տիրուհու դերը կկատարի սիրո աստվածուհի Միլոսյան Վեներան: Դրանից հետո սպասվում է ակուստիկ համերգ, որը կկայանա Նապոլեոն 3-րդի շքեղ բնակարանում: Իսկ այդ անսովոր երեկոյի վերջում հաղթողը կգնա Լուվրի հայտնի բուրգում զետեղված ննջարան:

Խաղարկությունը կազմակերպվել է հենց այդ ապակե բուրգի կառուցման 30-ամյակի կապակցությամբ:

Ասենք, որ 2017թ.-ին Ամստերդամի թանգարանում Ռեմբրանդտի վրձնած կտավի առջև այդպիսի հեքիաթային մի գիշեր էլ անցկացրել է դպրոցական ուսուցիչ Ստեֆան Կասպերը: Մշակութային հաստատությունը այդպես է պարգևատրել իր 10 մլն-րդ այցելուին: Կասպերը հետո պատմել է, որ ինքը գիշերն անցկացրել է հոլանդացի հանճարեղ նկարչի «Գիշերային պարեկ» հայտնի կտավից ընդամենը երկու մետր հեռավորությամբ: Նա թանգարանում բացարձակ միայնակ է եղել: Իսկ հատակը, որտեղ գիշերել է Կասպերը, ծածկված է եղել հատուկ նրա համար փռված ուղեգորգով:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 12 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418>>հաջորդ