Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Օրենսդիրները կարծում են, որ ֆիլմի ցուցադրությունը վնաս կհասցնի երկրի հեղինակությանը

04.10.2019


Ռուսաստանում հասունանում է հերթական աղմուկը՝ կապված արտադրությունից նոր իջեցված ֆիլմի հետ: Այս անգամ քննարկվող նյութը չունի կրոնական ենթատեքստ, ինչպես նաև կապված չէ վերջին ցարի երիտասարդ տարիների սիրո պատմության հետ: Այս անգամ անհանգստության առիթը ռեժիսոր Պավել Լունգինի «Եղբայրություն» ֆիլմն է, որտեղ անդրադարձ է կատարվում Աֆղանական պատերազմին: Այդ մասին «РИА новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը չորեքշաբթի օրը կայացած պլենար նիստի ժամանակ պրոֆիլային կոմիտեներին հանձնարարել է երկրի օրենսդիր մարմնում կազմակերպել այդ ֆիլմի դիտումը, որը ռուսական վարձույթի շուկա է դուրս բերվելու մայիսի 9-ին:

«Զինվոր աֆղանցիները, ինտերնացիոնալիստները բարկացած են այն բանով, որ մեր զինվորները և սպաները ներկայացված են որպես ավարառուներ, ալկոհոլիկներ, ինչպես ամբոխ, որը միայն վնասել է»,- ըստ «РИА новости»-ի հայտարարել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Շերինը: Նա պատերազմական գործողություններին մասնակցած վետերանների խնդրանքով պահանջ է ներկայացրել մշակույթի կոմիտեին Պետդումայում կազմակերպել կինոնկարի ցուցադրությունը, որպեսզի դումայի այն պատգամավորները, «որոնք հանդիսանում են վետերան-աֆղանցիներ, կարողանան դիտել այդ ֆիլմը և համապատասխան դիրքորոշում բարձրաձայնեն»:

Նա ընդգծել է, որ վետերան-աֆղանցիները վիրավորված են և կարծում են, որ այդ ֆիլմի ցուցադրությունը մայիսի 9-ին լուրջ վնաս կհասցնի Ռուսաստանի և զինվորականության հեղինակությանը:

Ավելի վաղ պատգամավոր, Արտաքին հետախուզության ծառայության վետերան Իգոր Մորոզովը պլենար նստաշրջանում առաջարկել էր դաշնության խորհրդի կրթության գիտության և մշակույթի կոմիտեին հանձնարարական տալ քննարկելու «Եղբայրություն» ֆիլմի կինովարձույթի շուկա դուրս բերելը արգելելու հնարավորության հարցը:

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1988թ.-ին Աֆղանստանում ընթացող պատերազմի ժամանակ: Գրեկ մականունով ավագ լեյտենանտ Վասիլի Ժելեզնյակովից է կախված դիվիզիայի գետանցումը, որը գտնվում է դաժանությամբ հայտնի մոջահեդներից մեկի վերահսկողության տակ: Որպեսզի դիվիզիան վերադառնա հնարավորինս քիչ կորուստներով Գրեկը ստիպված է նրա մոտ պատանդ մնալ:

Ֆիլմը ստեղծվել է իրական իրադարձությունների հիման վրա:







Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 833 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ