Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Տղամարդը և կինը» 50 տարի անց կհայտնվեն Կաննի փառատոնում

04.19.2019


Ֆրանսիացի նշանավոր ռեժիսոր Կլոդ Լելուշը մայիսի 14-25-ին կայանալիք Կանի միջազգային փառատոնում կցուցադրի իր հայտնի «Տղամարդը և կինը» ֆիլմի նոր շարունակությունը: Այդ մասին միջազգային կինոստուգատեսի տնօրեն Թյերի Ֆրեմոն հայտարարել է օրերս կայացած մամլո ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք, որ «Տղամարդը և կինը» գեղարվեստական կինոնկարը 1966թ.-ին արժանացել է այս կինոփառատոնի գլխավոր՝ «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին:

Լելուշի նոր ֆիլմը ունի «Կյանքի լավագույն տարիները» վերնագիրը: Այն կցուցադրվի մրցույթից դուրս, սակայն կլինի պաշտոնական ծրագրի մաս: Գլխավոր դերերում հանդես են գալիս այն նույն դերասանները՝ Ժան-Լուի Տրենտինյանը և Անուկ Էմեն, որոնք հանդես են եկել 50 տարի առաջ կինոմշակույթի պատմություն մտած առաջին ֆիլմում:

Հիշեցնենք նաև, որ Լելուշը 1986թ.-ի արդեն ներկայացրել է այս ֆիլմի թեմայով մեկ կինոժապավեն ևս, որը կրում է «Տղամարդը և կինը: 20 տարի անց» վերնագիրը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 819 անգամ
    1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041424344454647484950515253545556575859606162636465666768697071727374</