Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երեկ՝ յուղով լի փոսորակներ, որոնք նմանվում էին սև և վատ արյան, իսկ այսօր՝ բեմ

04.23.2019


Մոսկվայի պատմության թանգարանում նախապատրաստվում են ներկայացնել Ռուսաստանի մայրաքաղաքի համար պատմական բեկումնային ժամանակաշրջանի այն դրամատիկական իրադարձությունները, որոնք իրենց գեղարվեստական արտացոլումն են գտել Ալեքսանդր Պուշկինի «Բորիս Գոդունով» դրամայում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Բեմադրության ընտրության վայրը պատահական չէ, քանի որ Մոսկվայի թանգարանն այն հաստատությունն է, որտեղ պահվում են քաղաքի պատմության հետ առնչություն ունեցող ամենահավանական և անհավանական արժեքները:

«Ես հուսով եմ, որ մեր պատմական արժեքավոր իրերը կօգնեն ստեղծելու հնագույն ռուսական պատմության մեջ խորասուզվելու մթնոլորտ և կդառնան գեղարվեստական խնդիրներ լուծելու նոր միջոցներ»,- նշել է թանգարանի գլխավոր տնօրեն Ալինա Սապրիկինան:

Մոսկվայի թանգարանը այժմ գտնվում է նախկին պահեստների տեղում: Այս շինությունը խորհրդային տարիներին եղել է Զինված ուժերի գլխավոր շտաբի գարաժը, որը ներկայացման ռեժիսոր Դմիտրի Կռիմովը պատկերավոր բնութագրել է որպես «կառավարական մեքենանների ձիանոց»:

Նա հիշում է, որ ինքը 10 տարի առաջ եղել է այս տարածքի շենքերից մեկում: «Հատկապես հիշողությանս մեջ մնացել է մեքենայի թանձր յուղով լի փոսորակները, որոնք հսկայական տարածության հատակին նմանվում էին սև և վատ արյան: Ես նաև հիշում եմ, որ մտածեցի. «Մեքենաները վաղուց չեն երթևեկում, ինչ-որ տեղ են անհետացել իրենց տերերի հետ, իսկ արյունը, ահա, այստեղ է, ոտքերի տակ և չի չորանում: Դրա մեջ նույնիսկ միստիկական ինչ-որ բան կար...»:

Նա «Բորիս Գոդունովի» իր նախագիծը համեմատել է այս պատկերի հետ և նշել, որ «մարդն արդեն չկա, իսկ նրա արյունը կա: Եվ ոչ մի տեղ չի կորչի...»:

Ասենք, որ Դմիտրի Կռիմովի ներկայացումները աչքի են ընկնում հեղինակային տեքստերի շատ յուրահատուկ վերիմաստավորմամբ: Պատահական չէ, որ նախագծի պրոդյուսեր Լեոնիդ Ռոբերմանը հույս է հայտնել, որ այս դեպքում ևս ռեժիսորը հավատարիմ կմնա իր ոչ կարծրատիպային սկզբունքներին և «չնայած Պուշկինի նկատմամբ ունեցած մեծ հարգանքին, «Բորիսը» կլինի հերթական խուլիգանություն»:

Պրեմիերան նախատեսված է 2019թ.-ի հոկտեմբերի 10-ին:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 784 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ