Կինոաստղն աճուրդի է հանել իր հարուստ հանդերձարանի մի մասը04.26.2019
Նախօրեին՝ ապրիլի 24-ին, «Sotheby՝s» աճուրդների տունը հայտարարել է, որ իտալացի հայտնի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն որոշել է վաճառքի հանել իր հանդերձարանի մի զգալի հատված, որն ընդհանուր առմամբ, կկազմի 130 լոտ: Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:
Sotheby՝s»-ի փորձագետները նշել են, որ այդ զգեստները «50-60-ական թվականների իտալական նորաձևության հրաշագեղության իրական վկայություներ են: Այսինքն այն ժամանակաշրջանի, երբ Փարիզն արդեն միակ իշխող քաղաքը չէր նորաձևության ոճը որոշելիս, երբ իտալացի կուտուրյեները սկսեցին ողջ աշխարհին հայտարարել իրենց մասին»:
Կարդինալեի հանդերձարանից հնարավոր կլինի գնել այնպիսի հայտնի մոդելյորների աշխատանքներ, ինչպիսիք են Էմիլիո Շուբերտը, Ռոբերտո Կապպուչին, Իրեն Գոլիցինան, Ռենատո Բալեստրան և Նինա Ռիչիի նորաձևությունների տան փարիզյան բաժինը: Սպասվում է, որ ամենից բարձր գինը (նվազագույնը 6-8 հազար եվրո) կառաջարկվի հենց Նինա Ռիչիի շրջազգեստի համար, որը կարված է բաց ուսերով, վերին հատվածում զարդարված է ծաղկանկար գործվածքով և խիտ ընդելուզված է սև փայլերով, որը հագուստին տալիս է սև մետաղի տեսք: Հենց այս հագուստով է դերասանուհին 1965թ.-ին Սթիվ Մքքուինի (1930-1980թթ.) հետ վարել է «Օսկար» մրցանակաբաշխությունը: