Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ակցիային մասնակցած ոչ մի տիկնիկ չի ձերբակալվել

04.29.2019


Սանկտ-Պետերբուրգի Տիկնիկային Մեծ թատրոնի արտիստներն օրերս ֆլեշմոբ են կազմակերպել՝ ի նշան ապրիլի 19-ից քննչական մեկուսարանում գտնվող իրենց տնօրեն Ալեքսանդր Կալինինի հետ համերաշխության: Այս ակցիայի ընթացքում թատրոնի տիկնիկները հարմարավետ տեղավորվել են Նևայի առափնյա պատերին ու հուշարձանների մոտ՝ «Ազատություն Կալինինին», «Մեր տնօրենը Կարաբասը չէ», «Փրկեք Կալինինի», «Վերադարձրեք մեր տնօրենին», «Կալինինին բաց թողեք տուն» բովանդակությամբ կարգախոսերով : Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Կալինինը մեկուսարանում է հայտնվել Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի Նեկրասովի 10 հասցեում գտնվող թատրոնի շենքը ուժայինների կողմից խուզարկվելուց հետո: Նա մեղադրվում է 1,2 մլն ռուբլի կաշառք վերցնելու մեջ, սակայն իր մեղքը չի ընդունում: Տիկնիկային թատրոնի տնօրենի պաշտպանությամբ հանդես են եկել թատերական հանրության շատ հայտնի ներկայացուցիչներ՝ հայտարարելով որ տնօրենի նկատմամբ կիրառվել է անհարկի կոպիտ վերաբերմունք և խափանման միջոց: Ներկա պահին թատրոնը միջնորդություններ է հավաքում ի պաշտպանություն իր տնօրենի:

«Քրեական գործը և սրտի իշեմիկ հիվանդությամբ տառապող 62-ամյա Ալեքսանդր Կալինինի անսպասելի ձերբակալությունը, զայրացրել է ոչ միայն հաստատության ստեղծագործական կոլեկտիվին և մասնագիտական համայնքին, այլև սովորական հանդիսատեսներին: Այժմ հետապնդվող տնօրենի պաշտպանությամբ արտահայտվել են տիկնիկները, որոնք մինչ այս պահը խոսել են միայն ներկայացումների ժամանակ»,- նշել են Տիկնիկային Մեծ թատրոնի մամլո ծառայությունում:

Ասենք, որ առանց քաղաքային իշխանությունների թույլտվության անցկացված ակցիային մասնակցելու համար իրավապահ մարմինները ոչ մի տիկնիկի չեն ձերբակալել և չի կիրառվել նաև այն ցրելու որևէ ուժային միջամտություն:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 654 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ