Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երգչախմբի ելույթները չեն կայանա Տիբեթի և Թայվանի պատճառով

04.29.2019


Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) մշակույթի նախարարությունը Պեկինի իշխանությունների հասցեին Պրահայի քաղաքապետ Զդենեկ Գրժիբայի արտահայտած քննադատության պատճառով չեղյալ է համարել Պրահայի ֆիլհարմոնիկ երգչախմբի առաջիկա աշնանը կայանալիք հյուրախաղերը: Այդ մասին չեխական Mlada fronta DNES պարբերականի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Թերթը գրում է, որ այդ եզրակացության մասին չինական կողմը հայտարարել է կիրակի՝ այդ երկրում Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հնգօրյա այցելության ավարտից հետո: Պրահայի ֆիլհարմոնիկ երգչախմբի համերգային շրջագայությունները Չինաստանում ծրագրված էին սեպտեմբերին և հոկտեմբերին: Այդ ընթացքում չեխ արտիստները պետք է հանդես գալին 14 համերգով:

Մշակութային միջոցառման չեղարկումը չեխական պարբերականը բացատրում է այն հանգամանքով, որ Պրահայի ղեկավարները աջակցում են Տիբեթի անկախության կողմնակիցներին և գտնում են, որ իրենց մայրաքաղաքը կարող է ուղիղ հարաբերություններ հաստատել Թայվանի հետ, որը դուր չի եկել չինական կողմին:

1949թ.-ից Թայվանը ղեկավարվում է սեփական վարչակազմի կողմից և, համաձայն ՉԺՀ-ի պաշտոնական դիրքորոշման, որին համաձայն է աշխարհի երկրների մեծամասնությունը, համարվում է Չինաստանի մարզ:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 125 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778