Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Անվտանգության նկատառումներից ելնելով սցենարը դերասաններին է տրվել մասնատված

04.30.2019

Ամերիկյան հայտնի «Գահերի խաղ» հեռուստասերիալի սիր Բարրիստանի դերակատար, դերասան Իէն Մք՝Էլխինն իրենց ֆիլմի մասսայականությունը բացատրել է այն հանգամանքով, որ հանդիսատեսը փորձում է փախչել հիմնախնդիրներից և հեռուստատեսությունում արձանագրվող քաղաքականության առատությունից: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

«Ես կարծում եմ, այս ամենը կապ ունի այն հարաբերությունների հետ, որոնք ցուցադրվում են էկրանին՝ քաղաքականության հետ, երբ դու մարդու երեսին ասում ես մի բան, իսկ հետո ինչ-որ ուրիշ բան ասում նրա թիկունքից:»,- նշել է դերասանը և ավելացրել, որ դա էլ իր հերթին կապ ունի մեկ այլ բարոյական ֆենոմենի հետ, որը ըստ նրա այն է, որ մարդիկ փորձում են փախուստի դիմել իրենք իրենցից:

Նա նշել է, որ սերիալի մասսայականության պատճառով պրոդյուսերները ընդունում են բավականին կոշտ միջոցներ արտահոսքից սցենարը պահպանելու համար: «Սկզբում մեզ տալիս էին ողջ սեզոնի լրիվ սցենարը»,- ասել է նա և ավելացրել, որ տեղեկատվության արտահոսքերից խուսափելու նպատակով հետո այն դերասաններին է տրվել մի քանի մասի բաժանված: «Իսկ հիմա,- ընդգծել է Մք՝Էլխինը,- դերասանները սցենարը ստանում են ինչ-որ թվային ներդիրով, որն ընթերցելուց հետո այն տեխնիկայից անմիջապես անհետանում է»:

«Գահերի խաղ» հեռուստասերիալը ստեղծվել է գրող Ջորջ Մարտինի «Ասք սառույցի և բոցի մասին» վիպաշարի հիման վրա: Այն կապույտ էկրաններին առաջին անգամ հայտնվել է 2011թ.-ի ապրիլի 17-ին:

«Գահերի խաղ» սերիալը համարվում է ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ ամենաթանկ նախագծերից մեկը:







Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 651 անգամ