Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վերադառնալը պատերազմի միջնամասում հնարավոր էր

05.03.2019

Մոսկվայի Պուշկինի անվան թատրոնում Հաղթանակի օրվան ընդառաջ հանդիսատեսների համար կազմակերպում են «Կամերային թատրոնի պատերազմական ոդիսականը» վերնագրով էքսկուրսիա : Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով « teatral-online.ru»-ին:

Միջոցառման ընթացքում դերասանները կներկայացնեն ռազմաճակատայինների հիշողություններից դրվագներ և իրենց թատրոնը՝ կուլիսներից այն կողմ:

Մոսկվայի Կամերային թատրոնի գործունեությունը Հայրենական պատերազմի տարիներին բնորոշ տիպական պատմություն է:

1941թ.-ի գարնանը թատրոնը հյուրախաղերով գտնվում էր Լենինգրադում, սակայն պատերազմն սկսվելու պատճառով չկարողացավ վերադառնալ տուն: Կոլեկտիվն էվակուցվեց Չելյաբինսկ, հետո՝ Բալխաշ, որտեղի ակումբը շատ փոքր էր թատերախմբի համար: Դա էլ պատճառ դարձավ, որ խումբը տեղափոխվի Բառնաուլ քաղաք: Այդտեղ էլ շարունակվեց նրա գործունեությունը տեղի դրամատիկական թատրոնի շենքում:

Պատերազմով պայմանավորված երկարաձգվող հյուրախաղերը շարունակվեցին մինչև 1943թ.-ն: Մոսկվա վերադառնալը պատերազմի միջնամասում հնարավոր էր և այս թատերախումբը շուտով մայրաքաղաքում հանդիսատեսին ներկայացրեց իր նոր բեմադրությունը՝ «Քանի դեռ սիրտս չի կանգնել»...

Հետաքրքիր է, որ Պուշկինի անվան թատրոնի այս յուրահատուկ էքսկուրսիայի մուտքը ազատ է, սակայն միայն այն հանդիսատեսների համար, որոնք նախապես գրանցվելիս կպատասխանեն հետևյալ երկու հարցին.

1.Ո՞ր թվի լուսանկար է ներկայացվածը (Տես՝ տեղեկատվությանը կից լուսանկարը)
2.Ի՞նչ է այնտեղ պատկերված և ինչի՞ համար էր կիրառվում:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 795 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ