Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լրացավ դերասան Հակոբ Ազիզյանի 75-ամյակը

11.25.2013


Վանաձորում մեծ շուքով և հանդիսավորությամբ նշվեց ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, «Արտավազդ» մրցանակի դափնեկիր Հակոբ Ազիզյանի ծննդյան 75-ամյակը, գրում է «hayernaysor.am»-ում թատերագետ Լևոն Մութաֆյանը:

«Դասական խաղացանկի անհատականությունը՝ Հակոբ Ազիզյան» վերտառությամբ հոդվածում հեղինակը ընդգծում է, որ արտիստի «… անունը շատ վաղուց դուրս է եկել ազգային շրջանակներից, հանրապետության սահմաններից՝ նրա արվեստին հաղորդակից դարձնելով աշխարհի տարբեր երկրների թատրոնի և կինոյի սիրահարներին»:

Հոդվածագիրը հատկապես առանձնացնում է կինեմատոգրաֆում Ազիզյանի խաղացած մեկ տասնյակից ավելի դերակատարումները, որոնք նրան «համաժողովրդական սեր ու ճանաչում բերեցին» և 1970-1980-ականների ազգային կինեմատոգրաֆում «ձևավորեցին նոր հերոսի ժամանակը, պարտադրեցին հիմնավորել կինոհերոսի գնահատման նոր չափումներ և նոր սկզբունքներ»:

Հոդվածում, այնուամենայնիվ, թատերագետ Մութաֆյանը առավել հանգամանալից կանգ է առել Ազիզյան-թատերական գործչի ձևավորման և կայացման ընթացքի վրա: Խոսելով դեպի մասնագիտական նախընտրությունը տանող ուղիների, ստացած կրթության, աշխատանքային առաջին , ապա նաև ավելի ու ավելի հաստատուն դարձող քայլերի ու ձեռքբերումների մասին, հոդվածագիրը նաև նշում է, թե ինչպես աննկատ, բայց տաղանդով օժտված մարդու վստահությամբ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնում իր ստեղծագործական դրսևորումների ասպարեզը գտած դերասանը «… ուսերին առավ թատրոնի խաղացանկի ծանրության մի մասն ու զարմացրեց-հիացրեց իր հերոսների արտաքին և ներքին հմայքի համադրմամբ, խաղային բազմազանությամբ և գունեղությամբ, նոր հերոսի որոնումների ճանապարհին ակնհայտած հաստատումներով»:

Հակոբ Ազիզյանի բեմական դերացանկում են Պեպոն, Մակդուֆը («Մակբեթ»), Արկադի Սամսոնյանը (Գ. Սունդուկյան «Ամուսիններ»), Միքայելը («Քաոս»), Արբենինը («Դիմակահանդես»), Բոլինբրոկը («Ռիչարդ Երրորդ»), Սուլեյմանը («Դավաճանություն»), Ստեփան Շահումյանը («Կովկասի արտակարգ կոմիսարը»), Քսանթոսը («Աղվեսն ու խաղողը»), Շմավոնը («Կարուսել»), Անդրեն («Իմ ծաղկած դեղձենի»), Լիրը («Արքա Լիր»), Գիժ Դանիելը («Չար ոգի») և այլ դասական կամ հիմնարար նշանակության կերպարներ:

Ըստ թատերագետի, Լիր արքայի և Գիժ-Դանիելի դերակատարումները դարձան նրա «… դերասանական կենսագրության ուշագրավ» հանրագումարը և ամբողջացումը և «…մեկընդմիշտ հաստատեցին Հակոբ Ազիզյանի տեղը ազգային բեմի պատմության մեջ»:
    Դիտվել է 1440 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ