Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վանդալներին սպառնում է երեք տարի ազատազրկում

05.10.2019

Թբիլիսի Պալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնի բակում տեղադրված բրոնզե պարուհիների խմբային քանդակը դարձել է վանդալների թիրախ: Այն քանդվել և ավերվել է մայիսի 9-ի նախօրեին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Տարածվել է տեղեկատվություն այն մասին, որ Վրաստանի ՆԳ նախարարությունը հարուցել է քրեական գործ «իրերին հասցված զգալի կորուստով պատճառված վնաս կամ ոչնչացում» հոդվածի հատկանիշներով: Մեղավորներին սպառնում է հարկադիր աշխատանքային պատիժ կամ երեք տարի ազատազրկում:

Հիմա քանդված արձանները տեղափոխվել են պահոց, որտեղ առաջիկայում կվերականգնվեն և կրկին կտեղադրվեն իրենց նախկին տեղում:

Թբիլիսիի օպերայի և բալետի շենքը կառուցվել է 19-րդ դարի վերջին: Այստեղ 2010-2016թթ.-երին կատարվել է մեծածավալ հիմնանորոգում, որի ժամանակ էլ բակում տեղադրվել է պարուհիների արձանախումբը:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 123 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170