Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ուղղակի, պարտադիր է, որ աշակերտը թատրոն գնա

11.25.2013

Օրերս ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ հանդիպում է կայացել Հայաստանի թատերական գործիչների միության ներկայացուցիչների հետ: Հանդիպման շարժառիթը եղել է դպրոցներում դրամահավաքության արգելքը և դրա հետևանքում՝ կրթօջախներում թատրոննների տոմսերի վաճառքը դադարեցնելու հետ կապված հիմնախնդիրը:

Հանդիպման ժամանակ նախարարը նշել է, որ «Դրամահավաքությունն արգելվել է, որովհետև հնարավոր չէ հսկել՝ ուր են գնում այդ գումարները: Եվ փորձը ցույց է տալիս, որ եթե դրամահավաքությունը լիովին չի արգելվում, այլ թողնվում է ճկուն համակարգի, ապա այն արդյունավետ չէ»:

Ըստ ՀՀ Կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքի, քննարկման ընթացքում Արմեն Աշոտյանն առաջարկել է հարցի քննարկմանը մասնակից դարձնել նաև ՀՀ մշակույթի նախարարությանը և համատեղ մտածել խնդրի լուծման տարբերակներ, որոնք, ըստ նրա , կօգնեն աշակերտին մերձեցնել արվեստի աշխարհին և միաժամանակ չեն դառնա ռիսկերի և անկառավարելի, ոչ թափանցիկ ֆինանսական հոսքերի պատճառ:

Նա առաջարկել է որպես քննարկման մի տարբերակ, օրինակ, օրակարգում ընդգրկել առաջիկա տարիներին պետական բյուջեում կրթությանը տրամադրվող ֆինանսական ծախսերում պարտադիր մշակութային բաղադրիչ:

Հանդիպման մասնակիցները նաև նշել են, որ անհրաժեշտ է հաստատել թատրոնների և ներկայացումների՝ դպրոցականների համար երաշխավորված ցանկ, որը կունենա ուսումնադաստիարակչական բնույթ:

Թատերական գործիչներն առաջարկել են ոչ թե արգելել դպրոցներում թատրոնի տոմսերի վաճառքը, այլ ուղղակի մեխանիզմներ մշակել, որպեսզի այդ վաճառքը չնպաստի դրամահավաքությանը: Նրանց ասելով մշակութային օջախ չայցելելը չափազանց մեծ վնաս է հասցնում մատաղ սերնդին, ուրեմն՝ ոչ միայն անհրաժեշտ, այլև, ուղղակի, պարտադիր է, որ աշակերտը թատրոն գնա:
    Դիտվել է 572 անգամ
    <
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161