Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատերախումբը որոշել է չվերադառնալ Խորհրդային Միություն

05.20.2019



Մոսկվայում պատմամշակութային նշանակության շինությունների պահպանման և վերակնգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ցանկում կան նաև նախկինում որպես թատրոն ծառայող կառույցներ: Դրանցից մեկը գտնվում է Ռուսաստանի մայրաքաղաքի Նիժնի Կիսլովսկ անունը կրող փակուղում: 1860 թ.-ին կառուցված թիվ 6 հին տունը շուտով կստանա իր պատմական նկարագիրը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Խորհրդային տարիներին երկհարկանի շենքի վրա ավելացվել է ևս մեկը: Այժմ ավելացված երրորդ հարկը կապամոնտաժվի և նախկին թատերական շենքի տեսքը կվերականգնվի:

Բանն այն է, որ շենքի առաջին հարկում գործել է 300 տեղանոց հանդիսասրահով սիրողական թատրոն: Այստեղ որպես սկսնակ դերասան աշխատել է Կոնստանտին Ստանիսլավսկին, իսկ 1920-ական թվականների սկզբին ելույթներ է ունեցել հրեական «Գաբիմա» թատրոնը, որտեղ իր նշանավոր «Գադիբուկ» ներկացումն է բեմադրել Եվգենի Վախթանգովը:

«Գաբիմա» թատրոնն այս շենքում աշխատել է մինչև 1926թ.-ն: Դրանից հետո թատերախումբը Եվրոպա և ԱՄՆ կատարած շրջագայության է մեկնել և... որոշել է չվերադառնալ Խորհրդային Միություն:

Նշենք, որ այսօր «Գաբիմա»-ն Թել-Ավիվի ամենահայտնի թատրոններից է, իսկ այս թատրոնում վախթանգովյան «Գադիբուկ»-ը խաղացանկային է եղել մինչև 1960 թ.-ն:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 651 անգամ