Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շարլ Ազնավուրի մասին վավերագրական ֆիլմ է ցուցադրվել «Կանն-72»-ում

05.22.2019

Այսօր, մայիսի 22-ին, Լեգենդար Շարլ Ազնավուրի մասին վավերագրական կինոնկար է ցուցադրվել աշխատանքների միջնամասին մոտեցած Կաննի 72-րդ միջազգային կինոփառատոնում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Ֆիլմի շնորհանդեսը կայացել է փառատոնի ռուսական տաղավարում «Ռոսկինոյի» նախաձեռնությամբ: Այն ունի «Շարլ. Հատուկ հայացք» վերնագիրը:

Ֆիլմի պրոդյուսերներն են Շարլ դ՝ Մոն, Միշա Ազնավուրը և Սերգեյ Սարկիսովը: Ռեժիսորն է Մարկ դ՝ Դոմենիկոն: Ֆիլմում օգտագործվել են կադրեր, որոնք երգիչն անձամբ է նկարահանել իր համերգային շրջագայությունների, ճանապարհորդությունների, արտիստների և իր հարազատների հետ հաղորդակցվելու ժամանակ:

Միջոցառման ժամանակ նշել են, որ շատերը չեն իմացել, որ Ազնավուրը հաճույքով նաև նկարահանումներ է կատարել կինոխցիկով, սակայն այդ աշխատանքի արդյունքը նախկինում չի ներկայացվել հանրությանը:

Ֆիլմում հնչում է անցյալ դարի 50-ականներից մինչև մեր օրերը նրա կատարած երաժշտություն:

«Սա մի վեպ է կյանքի, մանկության, ճանապարհորդությունների, հանդիպումների, անհաջողությունների, հաջողությունների, ուրախությունների, թախծի, վախերի, առնականության և ամենից առաջ սիրո մասին»,- նշել են շնորհանդեսի կազմակերպիչները:

Այսօր ֆրանսիական շանսոնի մեծ վարպետի ծննդյան օրն է: Նա կդառնար 95 տարեկան:






Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 184 անգամ