Նկարչուհու տաղանդը բացահայտվել է, երբ լրացել էր նրա 93-ամյակը 05.27.2019
Լոնդոնի «Serpentine Gallery» ցուցասրահում բացվել է վենեսուելացի 98-ամյա նկարչուհի Լուչիտա Ուրթադոյի աշխատանքների անհատական ցուցահանդեսը: Թեև նա նկարում է այն տարիքից, ինչ իրեն հիշում է, բայց իսկական հռչակը նրան գտել է 93 տարեկանում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «theartnewspaper.ru»-ին:
«Լուչիտա Ուրթադո: Ես ապրում եմ, ես մահանում եմ, ես կվերածնվեմ» վերտառությամբ ցուցահանդեսում այցելուները կարող են ծանոթանալ նկարչուհու 100 աշխատանքների հետ: Լոնդոնից հետո այս ցուցադրանքը կներկայացվի Լոս – Անջելոսի տարածաշրջանային գեղարվեստական թանգարանում, ապա նաև Մեխիկոյի Րուֆինո Տամոյի ժամանակակից արվեստի թանգարանում:
Այսպիսի խոշորամասշտաբ ինստիտուցիոնալացված ցուցահանդես Ուրթադոյի աշխատանքները ներկայացնելու համար կազմակերպվում է առաջին անգամ:
Որպես նկարչուհի նրան արվեստասերները բացահայտել են շատ պատահականորեն: Նա ավելի շուտ եղել է հայտնի ժամանակակիցներից շատերի մուսան: Իսկ որպես տաղանդավոր նկարչուհի բացահայտվել է մի քանի տարի առաջ, այն բանից հետո, երբ նրա նախկին ամուսիններից մեկի՝ Լի Մալլիկանի գործընկերներից մեկը՝ Ռայան Գութը «Պատրաստված է Լոս Անջելոսում» ցուցահանդեսում ուշադրություն է դարձրել նրա կտավներում Լ. Ու. անվանատառերով արված ստորագրության վրա: Այս բացահայտումից հետո էլ միտք է հղացվել ցուցադրել Ուրտադոյի հետհայաց Լոնդոնյան ցուցահանդեսը, որը այնուհետև կտեղափոխվի ամերիկյան մայրցամաք:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: