Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բենքսի ձյան փաթիլները վառվող աղբի մոխիր են

05.30.2019


Ուելսի Փորթ-Թոլբոթ քաղաքի գեղարվեստական ցուցասրահ են տեղափոխելու ավտոտնակի երկու պատ, որոնց վրա իր գրաֆիտներն է թողել հայտնի փողոցային նկարիչ Բենքսին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Այդ աշխատանքները ավտոտնակի պատին են հայտնվել 2018թ.-ի ծննդյան տոների նախօրեին: Պատերից մեկին պատկերված է մի տղա, որը շուրթերով որսում է վայր իջնող ձյան փաթիլները: Սակայն նայելով երկրորդ պատին, հասկանալի է դառնում, որ դրանք ոչ թե ձյան փաթիլներ են, այլ աղբարկղի մեջ այրվող աղբի մոխիր...

Բենքսիի արվեստի երկրպագուներից մեկը այդ գրաֆիտները 130 հազար ֆունթ սթեռլինգով գնել է գարաժի տիրոջից: Այժմ այդ աշխատանքը տեղափոխում են տեղական գեղարվեստական սրահ:

Որպեսզի պատկերը չվնասեն և տեղափոխեն առանց «արկածների», մասնագետներն օգտագործվել է հատուկ մշակված տեխնալոգիա:

Նախատեսվում է, որ արդեն վաղը՝ մայիսի 31-ին, Բենքսիի այս աշխատանքն իր համար նախատեսված տեղը կգրավի Ուելսի գեղարվեստական ցուցասրահում:



Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 676 անգամ