Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Չապլինի ծոռնուհու աչքի առաջ կախիչը սկսում է զբոսնել բեմում, և ոչ միայն...

06.04.2019


Մոսկվայում, Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնում ցուցադրվել է «Զանգակներ և հմայախոսություններ» ներկայացումը, որը բեմադրել է մեծ կատակերգակ Չարլզ Չապլինի ժառանգներից Վիկտորիա Թյերե-Չապլինը: Գլխավոր դերում հանդես է եկել նրա դուստրը՝ Աուրելիան: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:
Հանճարեղ Չապլինի սերունդները, որոնք իրենց կարիերան սկսել են կրկեսում, ստեղծել են բեմական նոր ուղղություն:

Աուրելիա Թյերեին, Չապլինի փխրուն, էքստրավագանտ, հանելուկային ծոռնուհին արդեն երրորդ անգամ է մասնակցում այս հեղինակավոր թատերական ստուգատեսին:

Այս անգամ «Զանգակներ և հմայախոսություններ» ներկայացման մեջ նա մարմնավորում է մի աղջկա, որ տառապում է գողամոլությամբ: Նա գողանում է այն ամենը, ինչը գրավում է ուշադրությունը: Խորասուզվելով այդ աշխարհում, հերոսուհին աննկատ հայտնվում է այն իրերի իշխանության տակ, որոնց տիրանում է: Շրջազգեստը անսպասելիորեն ձեռք է բերում սեփական կյանք: Կախիչը սկսում է զբոսնել բեմում: Իսկ պատի մեջ հանկարծակի առաջացած բացվածքի միջով հայտնվում է հանելուկային պարողը՝ այս ներկայացման մեջ Աուրելիայի խաղընկերը՝ Ջեյմի Մարթինեսը:

Այս բոլոր տարօրինակ տեսարանները Աուրելիայի մոր՝ բեմադրիչ Վիկտորիա Թյերե-Չապլինի մտահղացումներն են: Նա ոչ միայն ներկայացման գաղափարի հեղինակն ու ռեժիսորն է, այլև սցենոգրաֆը, հագուստների և ռեկվիզիտի հեղինակը:

Հրաշքը ձևավորվում է հասարակ առարկաներից, հաճելի զվարճալիքներից և կատարողների հմայքից՝ որը, թերևս, Չապլին-Թյերե դերասանական ընտանիքի ֆիրմային ոճն է: Հումոր, աբսուրդ, երազանքներ: Մարդկանց կյանք ներխուժած առարկաների հանելուկային աշխարհ:

Մինչև ներկայացման սկսվելը որպես դեկորացիա բեմում գտնվող այդ առարկաները թողնում են սովորական տպավորություն: Չկա կախարդություն կամ անսովորի կասկած հարուցող որևէ բան: Սակայն ամեն ինչ փոխվում է, երբ բեմ է դուրս գալիս Աուրելիա Թյերեն:

Դեկորացիաները կենդանանում են, իրերը՝ իմաստով լցվում: Հերոսուհու ներկայությունը նրանց մեջ կյանք է ներշնչում: Բառերի բացակայությունը ուժգնացնում է հանդիսատեսի ֆանտազիան: Ո՞վ է այս գողամանիայով տառապողը և ինչու՞ է նա անընդհատ գողանում:

«Հենց թեման շատ անսպասելի էր, որովհետև ես երբեք չեմ գողանում, թեև արդեն մտածում եմ, արդյոք չսկսե՞մ: Եվ բանն այն չէ, որ ես պետք է ինչ-որ նոր բան անեի, սակայն ես պետք է հետևեմ պատումին, որին բոլորովին չէի սպասում: Ինձ համար սա մեծ անակնկալ դարձավ: Ներկայացման սկզբից խորասուզվում եմ այս պատմության մեջ և անջատվում իրականությունից»,- իր աշխատանքը մեկնաբանելիս նշել է Աուրելիան:

«Զանգակներ և հմայախոսություններ» ներկայացումը ցուցադրվել է Մոսկվայում, իսկ առաջիկա օրերին այն կդիտեն նաև պետերբուրգցի և եկատերինբուրգցի հանդիսատեսները:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 821 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ