Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ցուցահանդես Այվազովսկու երբևէ չցուցադրված կտավներով

06.04.2019

Ռուսաստանի նավահանգիստ-ամրոց Կրոնշտադտ քաղաքում բացվել է ցուցահանդես, որտեղ ներկայացված են մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու մասնավոր հավաքածուներում պահվող և երբևէ չցուցադրված կտավներ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «iz.ru»-ին:

Այցելուներին ներկայացված կտավներից միայն մեկն է, որ Ռուսական թանգարանի ֆոնդերից է բերվել Կրոնշտադտ: Այդ նկարը պատկերում է «Ալեքսանդր 1-ին» նավահանգիստը, իսկ մյուսները արվեստագետ լայն հասարակության համար անհայտ գործեր են:

Ցուցահանդեսում ներկայացված են նաև Այվազովսկուն պատկանող որոշ իրեր, ձեռագրեր:

Ցուցահանդեսը գործելու է մինչև սեպտեմբերի 1-ը:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 153 անգամ