Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ինովացիա բեմարվեստի հագ ու կապի տիրույթում

06.05.2019

Այսօր, հունիսի 5-ին, «21-րդ դարի ինովացիոն հագուստ» վերտառությամբ ցուցահանդես է բացվել Մոսկվայի Բախրուշինի անվան թատերական թանգարանում, որը դիտարկվում է, որպես ժամանակակից թատերական հանդերձանքի ուսումնասիրություն: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Ցուցահանդեսին ներկայացվել է 1300 մասնակցության հայտ, սակայն դրանցից ընտրվել են 47 երկիր ներկայացնող 250 հեղինակների գործեր: Ներկայացված իրերը այնքան շատ են ու բազմազան, որ որոշվել է այն անցկացնել երկու հարթակներով:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն ու մասնակիցները համոզված են, որ հագուստը կարող է և պետք է լինի արթ-օբյեկտ: Հենց դա էլ նրանք համարում են ինովացիոն մոտեցում:

Ռուսաստանցի նկարիչ Ռոման Երմակովը իր ներկայացրած աշխատանքում սևով պատկերել է մարդկային մարմին, որն իր վրա կրում է զանազան ճկուն խողովակներ, տաքացուցիչներ, սինթետիկ գործվածքներ: «Երբ ես պատրաստում էի այս հագուստները, ինձ հետաքրքրում էր էֆֆեկտը: Երբ այն հայտնվում է մուգ աշխատասենյակում և ընկնում ուլտրամանուշակագույնի կամ կապույտ լույսի տակ, ապա մարմինը անհետանում է և լույսն անդրադարձնում են միայն ճարտարապետական ձևերը: Եվ հենց այդ հանգամանքն այն հնարավորությունն է, որպեսզի ցուցադրվի, թե ինչ է աուրան՝ ժամանակակից ընթերցմամբ»,- նշել է արվեստագետը:

Բախրուշինի անվան թանգարանի գլխավոր տնօրեն և նախագծի ղեկավար Դմիտրի Ռադիոնովն ունի մարդու առաջ, տարածության մեջ ապրող հագուստի պատկերացումը, որտեղ հագուստը կրող մարդը հանդես է գալիս դերասանի կերպարում և, ուրեմն, դիտողի համար այդ հագուստը ոչ այլ ինչ է, եթե ոչ թատերական հանդերձ:

«21-րդ դարի ինովացիոն հագուստեղենի» հիմնական ցուցադրությունը կանցկացվի Ռուսաստանի պատմության պետական թանգարանում այս ամսվա ընթացքում: Այնտեղ կներկայացվեն հագուստեղենի ու հանդերձի տարբեր նորարական նախագծեր, թատրոնի, օպերայի, ինստալացիաների, կինոյի և բեմարվեստի այլ ոլորտների համար:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 156 անգամ