Բանաստեղծի հուշարձանը օդանավակայանում և հեռավոր երկրի դպրոցում06.06.2019
Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում տեղադրել են Ալեքսանդր Պուշկինի արձանը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «mkrf.ru»-ին:
Հուշարձանը տեղադրվել է «E» տերմինալում: Բանաստեղծը պատկերված է ողջ հասակով՝ բանաստեղծություն ընթերցողի դիրքով: Նրա ձեռքի գրքի կազմի վրա զետեղված է QR-կոդ, որի օգնությամբ ցանկացողը կարող է իր սմարթֆոնի մեջ ներբեռնել պուշկինյան պոեզիայի ձայնագրությունները:
Այսօր, հունիսի 6-ին, Ռուսաստանում նշում են մեծ բանաստեղծի ծննդյան 220-ամյակը: Այդ կապակցությամբ Շերեմետևոյի օդանավակայանում Պուշկինի անվան պետական թանգարանը նույնպես կազմակերպել է հետաքրքիր ցուցահանդես՝ «Պուշկինը և Մոսկվան» խորագրով, նրա անունը հայտնվում է գովազդային վահանակներին, բանաստեղծի ստեղծագործությունների նկարազարդումները ներկայացվում են ավիատոմսերի վրա, իսկ բիզնես-դահլիճներում տեղակայվել են Պուշկինի գրքերով փոքր գրադարաններ:
Ի դեպ, Ռուս մեծ բանաստեղծի հոբելյանը հուշարձանի տեսքով նշանավորել են նաև Ռուսաստանից շատ հեռու մի այնպիսի երկրում, ինչպիսին Սիրիան է: Այս երկրի մայրաքաղաքում՝ Դամասկոսի «Սավա» դպրոցում հանդիսավորապես բացել են Պուշկինի կիսանդրին... Այդ մասին տեղեկացնում է «РИА новости»-ն
«Ինչու Սիրիան... Սա կարելի է անվանել ժողովրդական դիվանագիտության նոր մոտեցում Մերձավոր Արևելքի երկրներում»,- ասել է Ռուսաստանի գրողների միության համանախագահ Սերգեյ Կոտկալոն, որը ներկա է եղել բանաստեղծի հուշարձանի բացման արարողությանը:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: