Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տագանկայի թատրոնի աղմկահարույց ցուցահանդեսը

11.26.2013


«Եթե խաղացանկային թատրոնը ձգտում է այն բանին, որ ինքը փակ տարածք է, այդ դեպքում ցանկացած ներխուժում ընկալվում է որպես այդպիսին: Սակայն ես կարծում եմ, որ կարևոր է հասկանալը այն, որ փակ տարածությունը չի զարգանում: Սահմանների ընդարձակումը խաղացանկային թատրոնի համար զարգացման հնարավորություն է: Թատրոնը պետք է գիտակցի, սարսափելի ոչինչ չկա, եթե հանկարծ ինչ-որ բան ներս թողնվի դրսից: Դա թատրոնը միայն կընդարձակի»,- խոսելով խաղացանկային թատրոնի մասին՝ ասել է Մոսկվայի Տագանկայի թատրոնի հոբելյանին նվիրված «Այլընտրանքի փորձ» վերտառությամբ ցուցահանդեսի նախաձեռնող Քսենյա Պետրուխինան:

Ռուսաստանի մայրաքաղաքում շրջանառվող և վերլուծվող նորություններից մեկը սկիզբ է առել երկուշաբթի օրը Տագանկայի թատրոնի 50-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման ժամանակ, երբ մի խումբ դերասաններ հանդես եկան տոնակատարության ծրագիրը մշակելու գործընթացին մասնակցելու նպատակով թատրոն «ներխուժած» երիտասարդ ռեժիսորների և դրամատուրգների դեմ:

«Հարգելի դերասաններն արտահայտել են իրենց կարծիքները: Նրանք բողոքել են ոչ թե այն բանի դեմ, ինչ արդեն ցուցադրվելիս է եղել, այլ այն բանի համար, ինչը այնտեղից հեռացվել է: Դա ոչ թե բոլոր դերասանների կարծիքն է, այլ միայն թատերախմբի մի մասի: Բայց այդ մասը շատ բարձր խոսող է, այդ իսկ պատճառով նրանց լսել են»,- ասել է թատրոնի տնօրեն Վլադիմիր Ֆլեյշերը:

Նրա կարծիքով այդ դերասանները որևէ ագրեսիվ գործողություն չեն ձեռնարկի: Ըստ տնօրենի, նրանք կարողացել են արտահայտվել, իսկ հիմա պետք է գտնվի փոխհամաձայնություն: «Տարածությունը չպետք է դատարկ մնա: Այն պետք է ապրի և փոփոխվի»,- նշել է Ֆլեյշերը:

Տագանկայի թատրոնի աղմկահարույց ցուցահանդեսը յուրահատուկ է այնքանով, որ այնտեղ սովորական պլակատների ու լուսանկարների փոխարեն մշակութային օջախի ճեմասրահում ինչ-որ մեջբերումներ կամ հեղինակների մտորումներ պարունակող թղթեր են փակցված: Օրինակ գրություններից մեկի վրա գրված է. «Կարելի՞ է արդյոք փափուկ մուտք գործել թատրոն, այնպես, որ բոլորը գոհ մնան: Թե՞ թարմացումը հնարավոր է միայն ջարդելու միջոցով, եղածը քեզ ենթարկելով ու քանդելով: Կարո՞ղ է նորը սերտաճել հնի միջով, թե՞ ստեղծելու ճանապարհն անցնում է ոչնչացնելու միջով: Որքանո՞վ է հնարավոր երկխոսությունը, թե՞ հնարավորը միայն ավտորիտար դիրքորոշումն է»:


    Դիտվել է 677 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349>>հաջորդ