Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սեփականատիրոջ իրավունքով ետ են պահանջում աճուրդի հանվելիք արձանի գլուխը

06.11.2019

Կահիրեի իշխանությունները ձեռնարկում են դիվանագիտական անհրաժեշտ քայլերը բրիտանական հայտնի Chrstie`s աճուրդի տնից Թութանհամոն փարավոնի արձանի գլուխը հանելու համար: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Եգիպտական մշակույթի այդ արժեքը, որպես աճուրդի լոտ հայտարարված է հետևյալ անվամբ. «Ամոն աստծո գլուխը՝ Թութանհամոն փարավոնի դիմագծերով՝ պատրաստված շագանակագույն կվարցիդից»:

Այդ լոտը աճուրդի կհանվի հուլիսի 4-ին: Իսկ Եգիպտոսի հնությունների գործերով նախարարությունը մտադիր է հասնել պատմամշակութային արժեքի նկատմամբ իր երկրի սեփականության իրավունքների ճանաչմանը և դրա վերադարձմանը:

Chrstie`s աճուրդի տունը իր պաշտոնական կայքում տեղեկատվություն է տարածել այն մասին, որ վաճառքի հանված քանդակը եղել է նստած արձանի գլուխ: Այն ունի 28,5 սմ բարձրություն և մոտավորապես 3 հազար տարեկան է:

Այդ լոտի ծագման մասին նշվում է, որ 1960-ական թ.-երին քանդակի սեփականատեր է համարվել գերմանացի ազնվական և կոլեկցիոներ, արքայազն Վիլհելմ ֆոն Թուրն-ի-Թաքսիսը: Վերջին տարիներին պատմամշակութային արժեքը մի քանի անգամ վաճառվել և վերավաճառվել է, մինչև որ 1985թ.-ին հայտնվել է շահագրգիռ շրջանակներին հայտնի, այսպես կոչված, Ռեսանդրոյի հավաքածոյում: Դա էլ եղել է Թութանհամոն փարավոնի արձանի գլխի վերջին հանգրվանը Chrstie`s-ի աճուրդում հայտնվելուց առաջ:







Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 128 անգամ