Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Կանաչ թատրոնը» կրկին իր դռներն է բացում հանդիսատեսների առջև

06.12.2019


Հունիսի 14-ին, եռամյա վերականգնողական աշխատանքներից հետո Մոսկվայի ժողովուրդների տնտեսական նվաճումների ցուցահանդեսի (ВДНХ –ի) տարածքում հանդիսատեսների առջև կրկին դռները կբացի խորհրդային ժամանակներում մասսայականություն վայելող ամառային համերգային հարթակը: Այդ մասին տեղեկացրել է «tvkultura.ru»-ն:

Այս հարթակը Ռուսաստանի մայրաքաղաքում հայտնվել է 1939թ.-ին: Հայտնի է «Կանաչ թատրոն» անվանումով, որտեղ այսուհետ ևս հանդես կգան հայտնի թատերախմբեր և երաժշտական համույթներ: Բացօթյա «Կանաչ թատրոնի» հանդիսասրահն ունի 3 հազար նստատեղ: Այն կգործի մինչև սեպտեմբերի 15-ը:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 584 անգամ