Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Շնիկով կինը» արժե 32 մլն դոլար

06.13.2019


Յուրաքանչյուր տարի Շվեյցարիայի Բազել քաղաքը վերածվում է ժամանակակից արվեստի կենտրոնի: Կոլլեկցիոներները, բազմամիլիոն ֆինանսական միջոցներ ունեցողները և տարբեր երկրներից ժամանած արթ-գործակալները հավաքվում են այստեղ Արթ-Բազել տոնավաճառին մասնակցելու համար: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ru.euronews.com»-ին:

Այս տոնավաճառում հնարավոր է ձեռք բերել համաշխարհային մեծության վարպետների գլուխգործոցներ: Թեև պետք է նաև նշել, որ դրանց գները երևակայությունից դուրս են: Օրինակ, Պաբլո Պիկասոյի հեղինակած ցուցանմուշներից մեկը՝ «Շնիկով կինը» կտավը, արժե 32 մլն դոլար:

«Վերջին երկու տարիներին շուկան լավ ցուցանիշներ է արտացոլում: Այդ ժամանակաընթացքում մենք դիտարկել ենք աճ: Անցած տարի դա կազմել էր 6 տոկոս, շրջանառությունը հասավ 67 միլիարդ դոլարի: Դատելով այսպիսի թվերից, շուկան ներդրող հասարակության մեջ հետաքրքրություն է առաջացնում: Այսինքն, այժմ խոսքը գնում է մեծ բիզնեսի մասին»,- բացատրել է արթ-շուկայի վերլուծաբան և տնտեսագետ Քլեր Մք՝Էնդրյուն:

Ժոան Միրոյի «Թռչնի թռիչքը» կտավի ապագա տերը կտավն ստանալու համար պետք է վճարի 25 մլն դոլար:
Համաշխարհային մեծության հայտնի վարպետների ստեղծագործությունների գները երբեք չեն ընկնում, պմդում են վերլուծաբանները:

«Մենք նշաձողը կարող ենք բարձր պահել՝ շնորհիվ այն ցուցանմուշների, որոնք մարդիկ ցանկանում են ունենալ: Դրանց պահանջարկը կլինի միշտ, որովհետև դա պայմանավորված է դեֆիցիըով: Այսինքն, բոլորը որսի են դուրս գալիս հայտնիների կարգին դասվող նույն հեղինակների ստեղծագործությունների համար: Դա էլ ստեղծում է դեֆիցիտ: Այն ստիպում է, որ գները աճեն»,- նշել է Քլեր Մք՝Էնդրյուն:

Տոնավաճառում ներկայացված աշխատանքների ժամանակագրական ընդգրկումը շատ լայն է՝ 20-րդ դարասկզբի մոդերնիստներից մինչև ժամանակակից նկարիչներ:

«Ես ուրախ եմ, որ ողջ աշխարհում գործում են հսկայական թվով ցուցասրահներ: Ինքս, երբ ժամանակ է լինում, այցելում եմ՝ դա անելով իմ և կյանքի համար: Սակայն ինձ ավելի հեշտ է իմ հաճախորդներին դրդել տոնավաճառ գալու, քան ցուցասրահ»,- խոստովանել է անկախ արթ-խորհրդատու Լիզա Շիֆֆը:

Ի դեպ, բարձր արվեստը մատչելի է ոչ միայն կարողություններ ունեցող մարդկանց: Արթ-Բազելում կարելի է ձեռք բերել նաև ավելի համեստ գներով ստեղծագործություններ:

Արթ-Բազել տոնավաճառը կփակվի կիրակի օրը:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 666 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ