Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ենթարկվում է նրա հպումին և ճկվում է, բայց չի կոտրվում

06.14.2019


Մոսկվայում ընթացող Չեխովի անվան միջազգային փառատոնը հյուրընկալել է Թայբեյի խորեոգրաֆիական ընկերությանը, որը այստեղ կներկայացնի «Կյանքի հավերժական շարժումը» ներկայացում-հիպնոսը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Թայվանցի արտիստների ներկայացումը ունի բնաբան, որը հայտարարում է հետևյալը. «Կյանքի ու մահվան շրջապտույտում սերը երբեք չի անհետանում և երբեք չի ավարտվում»:

Ազդագրում հանդիսատեսները զգուշացվում են, որ ներկայացման ժամանակ օգտագործվում են հաճելի բուրմունքներ:

Հենց բուրմունքների օժանդակությամբ ներկայացման հեղինակները փորձում են հանդիսատեսին ներգրավել կյանքի մասին մտորումների մեջ: Կյանք, որը նրանք դիտարկում են որպես մի մեծ ծես:

Ներկայացումից առաջ պարտադիր կատարվում է կոլեկտիվ աղոթք կամ ինչպես ասում են նրանք «Գոհության արարողակարգ»՝ հասցեագրված Չեխովի անվան փառատոնի կազմակերպիչներին, որի շնորհիվ իրենց թատրոնը, յուրաքանչյուր պարողը և ներկայացման ռեկվիզիտը բերվել է այստեղ:

Ներկայացման խորհրդանիշը հանդիսացող խոտերի բոլոր տեսականին բերվել է Թայբեյից, որը Թայվանի մայրաքաղաքն է:

«Այս բույսը կոչվում էմանխուա: Սրա առանձնահատկությունն այն է, որ աճում է ցանկացած պայմաններում՝ չնայելով ոչ մի բանի: Եվ նա շատ հետաքրքիր է արձագանքում քամուն: Այն փափուկ ենթարկվում է նրա հպումին և ճկվում է, բայց չի կոտրվում, որովհետև ամուր է և դիմացկուն: Այս տպավորությունը ես դրել եմ բեմադրության հիմքում: Չէ որ սա նման է մարդկային կյանքին՝ ճկվում է, բայց չի խոնարհվում»,- ասել է թատերախմբի խորեոգրաֆ Լին Լի-Չենը:

Լին Լի-Չենը համաձայն գերմանա-ֆրանսիական «ARTE» հեռուստաալիքի վարկածի աշխարհի ամենանշանավոր ութ խորեոգրաֆներից մեկն է: Արևմտյան մշակույթի չափից դուրս մեծ ազդեցությունը իր հայրենիքի մշակութային ավանդների վրա ստիպեցին նրան կրկին վերադառնալ մասնագիտական գործունեության ոլորտ, թեև արդեն որոշել էր անցնել թոշակի և տրվել ընտանեկան կյանքին: Ամեն անգամ այս կինն ինքն անձամբ է գրիմավորում խմբի գլխավոր պարուհուն: Նրա կեսժամյա շամանական պար-տրանսն առաջինն է, որը տեսնում է հանդիսատեսը:

«Այս աղջիկը 10 տարի է ծախսել, որպեսզի մազերը աճեցնի մինչև կրունկները: Դրանց խնամքը նրանից հսկայական ճիգեր են պահանջում: Նա այդ գործը կատարում է ժամերով: Ես հիանում են նրանով նաև այն բանի համար, թե ինչպես է աշխատում բեմում: Նա լավագույն պարուհիներից մեկն է, որին երբևէ հանդիպել եմ կյանքում»,- նշել է Լին Լի-Չենը:

Քաղցր և համեմունքային բույրը չափազանց դանդաղ ներգործում է ողջ դահլիճի վրա: Այնպես որ իզուր չէ, որ ցուցադրությունը անվանվում է ներկայացում-հիպնոս: Այս ռիթմին, իսկ ավելի ճիշտ դրա բացակայությանը, պետք է տրամադրվել ինչպես մեդիտացիայի ժամանակ: Մոգական լույս, ծածանվող սպիտակ ծածկոցների կտավներ, կիսամերկ, միյանց հյուսվող մարմիններ, որոնց վրա լցնում են բույսերի սերմեր... Այս ամենը մի առասպելական տիեզերք է: Չինական լեգենդ կեցության մասին, որը եվրոպացուն դեռ հարկավոր է գաղտնազերծել:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 772 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ