Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ինչ է եղել մինչև շարժումը կամ՝ բեմում հանդես է գալիս մերկ մարմին

11.27.2013


Մոսկվայի Մեյերհոլդի անվան կենտրոնի բեմը վերջին երկու օրերին, երկուշաբթի և երեքշաբթի, տրամադրվել էր «Նոր եվրոպական թատրոնի» հոբելյանական 15-րդ փառատոնի շրջանակներում ցուցադրվող «Memento Mori» ներկայացմանը: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն՝ հղում անելով թատրոնի մամլո ծառայությանը:

«15 տարի շարունակ մենք փորձում էինք հետևել, թե ինչպես է փոխվում թատրոնը, թե ինչպես է այն քայլ անում նախկինում արգելված տարածքներ, ինչպես է զրկվում սովոր հենարաններից՝ պրոֆեսիոնալ դերասաններից, սյուժեից, գրական տեքստից: Այս տարվա ներկայացումներից մեկը («Memento Mori»), ընդհանրապես, կընթանա անթափանց մթի մեջ, բայց և այնպես դա թատրոն կլինի»,- նշել են փառատոնի կազմակերպիչները:

Ներկայացման հեղինակը՝ Պասկալ Ռամբերը, Ռուսաստանում, Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի («МХТ»)-ի «Ֆրանսիական թատրոնն առաջին անգամ ռուսերեն» նախագծի շրջանակներում նախկինում բեմադրել էր իր հեղինակած նույնանուն պիեսը, Գոնկուրյան ազգային մրցանակի արժանացած «Սիրո սահմանը»:

Ռեժիսորի նոր՝ «Memento Mori» աշխատանքը բոլորովին այլ ժանրի ներկայացում է, որը շատ հեռու է դրամատիկականից: Ինքը Ռամբերը հանդես է գալիս որպես այդ պլաստիկ բեմադրության պարուսույց: Ներկայացման հեղինակները զգուշացնում են, որ բեմում հանդես է գալիս մերկ մարմին: Քանի որ ներկայացման կոնցեպտը կայանում է գործողության ընթացքում անթափանց խավարը պահպանելու մեջ, ապա հանդիսատեսներին պիտի խնդրեն հանձնել իրենց մոտ գտնվող բոլոր այն սարքերը, որոնք կարող են լույս արձակել:

««Memento Mori»-ի միակ սյուժեն դա շարժումն է: Իսկ ավելի ճիշտ այն, ինչը նախորդում է շարժմանը: Այսինքն այն, ինչը գոյություն ունի ավելի վաղ, ամենասկզբում: Առաժմ ամեն ինչ անշարժ է: Դեռ ոչինչ չկա: Եկեք պատկերացնենք, թե ինչ է նշանակում «մինչև շարժումը»: Այսինքն, մինչ այն պահը, երբ հնարավոր է ինչ-որ բան նկատել: Մենք ականջ ենք դնում և կլսենք, թե ինչպես է այն աղմուկով սլանում ուղիղ մեր վրա՝ հեռու ինչ-որ տեղից: Եվ ահա, այն այստեղ է և… մերկ է»,- ասել է իր ներկայացման մասին ռեժիսորը:
    Դիտվել է 776 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378>>հաջորդ