Նկարիչը հենց այդպիսի զենքով կարող էր հասցնել վերքը06.18.2019
«Լեֆոշե» համակարգի ատրճանակը, որով ամենայն հավանականությամբ ինքնասպան է եղել նկարիչ Վան Գոգը (1853-1890) չորեքշաբթի՝ հունիսի 19-ին, վաճառքի կդրվի Փարիզի «Drouot» աճուրդի տանը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Ամբողջությամբ ժանգապատ զենքը գտնվել է դաշտում, որտեղ հնչել է կրակոցը:
1890թ.-ի մայիսին Վան Գոգը իր եղբոր՝ Թեոյի խորհրդով տեխափոխվել է Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Օվեր-սյուր- Ուազ համայնք: Այդ ընթացքում արվեստագետի հոգեկան վիճակը նկատելի վատացել էր, թեև «հանգիստ զգալու հատվածներում» նա կարողանում էր օրվա ընթացքում աշխատել: Ողբերգությունը տեղի է ունեցել տեխափոխվելուց երկու ամիս հետո: Հուլիսի 27-ին Վան Գոգը նկարչական պարագաներով գնում է դաշտ, Օվեր-սյուր- Ուազի ամրոցի հառակ կողմը: Նա իր հետ վերցրել էր նաև ատրճանակը: Թե որտեղից էր նկարիչն այն հայթայթել, այդպես էլ հստակ չի պարզվել:
Մահաբեր զենքը հայտնաբերվել է ոչ անմիջապես: Ըստ լոտի նկարագրության, այն 1960թ.-ին դաշտում գտել է տեղացի մի ֆերմեր և այն տվել է ատրճանակի այսօրվա տերերը համարվողների ծնողներին: Զենքի վիճակը թույլ չի տալիս այն ճշգրիտ նույնականացնել, սակայն 2012թ.-ին Օվեր-սյուր- Ուազում բնակվող Ալեն Ռուան անունով մի պատմաբան հրապարակել է գիրք, որում մանրամասն վերլուծել է գտածոն և իր տվյալները համեմատել արխիվային գրառումների հետ: Նա նշել է, որ ատրճանակի այդ մոդելը այն տարիներին շատ տարածված է եղել և, որ միայն «Lefaucheux» («Լեֆոշե») 25F ատրճանակն է լիցքավորվել 7մմ չափի փամփուշտներով: Նրա ասելով, հենց այդպիսի զենքով կարող էր հասցվել վերքը: Տեխնիկական փորձաքննությունը ցույց է տվել, ատրճանակը հողի մեջ մնացել է 50-80 տարի և գետին ընկնելու պահին եղել է սարքին վիճակում:
Այդ ապացույցները բավարար են եղել Ամստերդամում գտնվող Վան Գոգի թանգարանին, որը ատրճանակը ներկայացրեց հանրությանը 2016թ.-ին: Հիմա այն գտնվում է «Drouot» աճուրդի տանը: Այս լոտը գնահատվում է 40-60 հազար եվրո:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: