Ռեժիսոր Յուրի Օշերովը մահացել է նվագախմբի փոսն ընկնելու հետևանքով06.27.2019
Ռուսաստանի Սարատով քաղաքի պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Յուրի Օշերովը նվագախմբի փոսն ընկնելուց 10 օր անց մահացել է հիվանդանոցում: Այդ մասին տեղեկացնում է «РИА новости»»-ն:
Դեպքը տեղի է ունեցել բեմադրության փորձի ժամանակ: 76-ամյա ռեժիսորը ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ նրան միացրել էին թոքերի արհեստական օդափոխության սարքին:
Համաքաղաքացիները Յուրի Օշերովին դասում են ռուսական բեմարվեստի իրենց հայրենակից մեծերից այնպիսիների շարքին, ինչպիսիք են՝ Օլեգ Տաբակովը, Օլեգ Յանկովսկին, Եվգենի Միրոնովը, Սերգեյ Ֆիլիպովը, Բորիս Անդրեևը և ուրիշները: