Լարրի Գագոսյանի եկամտաբեր նոր սրահը06.28.2019
Նյու-Յորքցի գալերիստ, ծագումով հայ Լարրի Գագոսյանը Շվեյցարիայի Բազել քաղաքում հունիսի 10-ին մեկնարկած և արդեն ավարտված «Art Basel» տոնավաճառի օրերին ձեռք է բերել մշտապես գործող ցուցասրահ: «Գագոսյան- Բազել» անունն ստացած այդ սրահը մակերեսով շատ մեծ չէ, սակայն շատ հարմարավետ է և գտնվում է Բազելի հայտնի «Les Trois Rois» հյուրանոցի մերձակայքում, որտեղ սովորաբար հյուրընկալվում են «Art Basel» տոնավաճառի մեծահարուստ հաճախորդները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «theartnewspaper.ru»-ին:
Դատելով ամեն ինչից, Գագոսյանի նոր ցուցասրահի գտնվելու հաջող վայրն արդեն տալիս է իր դրական պտուղները: Գալերիստի գործերի ավագ կառավարիչ Էնդի Ավինին խոստովանել է, որ սրահի բացման օրն արվեստի գործերի առևտուրը իրենց մոտ ընթացել է շատ լավ ( արվեստի այդ գործերի գինը տատանվել է 375 հազարից 25 մլն դոլարի սահմաններում):
Թեև «Art Basel»-ն արդեն ավարտել է իր հերթական տոնավաճառը, սակայն Գագոսյանի ցուցասրահում մի քանի ամսից՝ սեպտեմբերին, պլանավորում են գործարկել մեկ տարի տևողությամբ ցուցահանդեսային ծրագիր:
Բազելում նման խոշոր հինգ գեղարվեստի սրահներ կան: Արթ-բիզնեսի մասնագետների գնահատմամբ դրանցից մեկը պատկանում է համաշխարհային մեծ համբավ վայելող հայ դիլլերին՝ Լարրի Գագոսյանին:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: